ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Վերջին օրերին փաշինյանական իշխանության «կարկառունները» վերստին սևեռվել են Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոսի վրա: Առաջին հայացքից, կարծես, ոչ մի նոր բան չկա: Քպական «կարկառունները», այսպես ասենք, հերթական անգամ «փայլատակեցին» իրենց մտավոր և հոգեբարոյական «հատակով»: Իհարկե, նախընթաց դրսևորումները հաշվի առնելով՝ հազիվ թե կարելի էր այլ բան ակնկալել «ծոցագրպանաբանանային» և «տիկտոկերային» օրակարգերով իշխանություն պահողներից:

Սակայն մյուս կողմից՝ երբեմն քպական իշխանության ներկայացուցիչները ուղիղ տեքստով, առանց շղարշների են ներկայացնում իրենց բուն «փորացավը», հիմնական մտավախություն(ներ)ը: Տեսեք, երբ Փաշինյանն ու նրա իշխանության «վերևի» ներկայացուցիչները ԱԺ ամբիոնից լինի, թե մեկ այլ հարթակում հայտարարում են՝ Ամենայն հայոց կաթողիկոսը «ամենամեծ սպառնալիքն է», նրանք, որքան էլ տարօրինակ թվա՝ չեն կեղծում: Միայն թե մի փոքր ճշգրտման կարիք կա. Վեհափառ Հայրապետն ու Հայ առաքելական եկեղեցին սպառնալիք են ոչ թե Հայաստանի ազգային անվտանգությանը, այլ այս իշխանության որդեգրած՝ «իրական Հայաստան» կոչվող հակազգային, արկածախնդիր, փակուղային ու կործանարար ուղեգծի:

Եթե հաստ վրձնահարվածներով նշենք, ապա Փաշինյանի «գիծը» (կամ «իզմը») նպատակամետ է Հայաստանը պատմական հենքից, իսկ հայությանը՝ պատմական հիշողությունից զրկելուն, այն եթե ոչ՝ զրոյացնելուն, ապա առնվազն՝ «ֆորմատ անելուն»: Փաշինյանի վարած «քաղաքականությունը» նպատակաուղղված է ազգային ինքնությունը մաշեցնելուն և Հայաստանը թուրք-ադրբեջանական շահերի սպասարկման տակ դնելուն։

Տեսեք, թե ինչ է կատարվում վերջին տարիներին։ Մեզ հետևողականորեն «սովորեցնում են» մոռանալ։ Մոռանալ Արևմտյան Հայաստանը, մոռանալ Արցախը, մոռանալ Հայրենիքի համար զոհվածներին, մոռանալ հերոսական ու հաղթական էջերը, հրաժարվել Արարատից, վերանայել Հայոց ցեղասպանության իրողությունը՝ հանուն հարևանների «բարի կամքի» կամ «քաղցր աչքի»։

Սա մանկուրտացման, ազգային ինքնության և ինքնագիտակցության նենգախեղման դասական ծրագիր է, որն իրականացվում է վարչական մահակով, քարոզչական մենաշնորհով ու արտաքին ինստիտուցիոնալ աջակցությամբ և ծափահարությունների ներքո:

 Բայց, արի ու տես, որ «գետնի վրա» Փաշինյանի իշխանությունը բախվում է մի պատի, ավելի ճիշտ՝ ապառաժի, որը հնարավոր չէ քանդել ո՛չ ոստիկանական մահակներով, ո՛չ ռեպրեսիաներով, ո՛չ բանսարկություններով: Այդ ապառաժը Հայ առաքելական եկեղեցին է։ Ինչպե՞ս կարող է Եկեղեցին հրաժարվել Արևմտյան Հայաստանից կամ Արցախից, երբ նրա պահած-պահպանած յուրաքանչյուր մագաղաթը շաղախված ու ներծծված է հայրենի այդ պատմական հիշողությամբ: Կամ ինչպե՞ս կարող է Մայր Աթոռը կուլ տալ Ցեղասպանության ուրացման փորձերը, երբ 2015-ին սրբադասել է մեր մեկուկես միլիոն նահատակներին։ Սրբադասված նահատակների հիշատակը հնարավոր չէ «դելիմիտացնել» կամ զիջել խաղաղության կեղծ օրակարգի դիմաց։

Իշխանական քարոզիչները փորձում են իրենց այս արշավը փաթեթավորել «ինքնիշխանության» կամ «աշխարհիկության» մասին դեմագոգիկ դատողություններով, բայց դրանք լուրջ քննարկման առարկա դարձնելը կնշանակի... արհամարհել սեփական ինտելեկտը:

Ինչի՞ մասին է խոսքը, երբ պետության ղեկավարը փորձում է կոտրել ազգի ամենավստահելի, ամենաերկարակյաց և ազգային ինքնության, ազգային նույնականացման առանցքը կազմող ինստիտուտի ողնաշարը։

Ինչի՞ մասին են խոսում քպական «կարկառունները», որոնք Սահմանադրության 17-րդ հոդվածը՝ Պետության և Եկեղեցու անջատվածության մասին, դարձրել են սովորական թղթի կտոր։ Չէ՞ որ հենց կառավարության բարձր կաբինետներում է ընդունելության արժանանում Մայր եկեղեցու դեմ դուրս եկած «տիրադավների» խմբակը, հենց կառավարության ծրագրերում են գրվում հակաեկեղեցական թեզեր։ Սա այլևս քաղաքական կամ «կանոնական» բանավեճ չէ, սա պետական լծակներով իրականացվող բացահայտ միջամտություն է, որն արգելված է սահմանադրորեն:

Հայ առաքելական եկեղեցին հզոր ազգային կառույց է, որը միավորում է աշխարհասփյուռ հայությանը և վայելում է ժողովրդի բացարձակ վստահությունը։ Եվ քանի դեռ այդ կառույցը կանգուն է, Հայաստանը անդեմ, անհիշողություն և աներազանք տարածքի վերածելու իշխանության ծրագիրը դատապարտված է ձախողման։ Ահա թե ինչու են նրանք այդքան շտապում և այդքան նյարդայնանում, նաև մատնում իրենց ձախողման գիտակցումը: Նրանք շատ լավ հասկանում են, որ քանի դեռ ղողանջում են Մայր Տաճարի զանգերը, նույնիսկ գենետիկ մակարդակով մեր արյան մեջ ու մտքերում «ղողանջում» են Ավարայրի ու Սարդարապատի հիշողությունն ու պատմական դասերը:

Ըստ այնմ, իշխանության կողմից Կաթողիկոսի հասցեին հնչած կտրուկ որակումներն ու «ազգային անվտանգության սպառնալիք» լինելու մասին թեզերը ոչ թե իրավիճակային կամ հուզական պոռթկումներ են, այլ հետևողական և համակարգային քաղաքականության դրսևորում։

Խնդիրն ըմբռնելու համար անհրաժեշտ է վերլուծել ոչ թե իշխանական վերնախավի հրապարակային հռետորաբանությունը, այլ այն աշխարհայացքային և քաղաքակրթական անհամատեղելիությունը, ավելին՝ հակամետությունը, որն առկա է գործող կառավարության ու նրա ուղեգծի և Հայ առաքելական եկեղեցու դարավոր առաքելության ու բովանդակային կոչման միջև։

Գործող իշխանության որդեգրած քաղաքական կուրսի հիմքում ընկած է ազգային պատմական հիշողության և ազգային խորհրդանիշների վերանայման ու ձևախեղման հայեցակարգը։ Պատմական Հայաստանից, Արցախից, Արարատի խորհրդանիշից հրաժարվելու, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն օրակարգից հանելու «քաղաքականությունը» ենթադրում է ազգային ինքնության արմատական փոխակերպում՝ հարմարեցված «տարածաշրջանային նոր իրողություններին», ավելի պարզ ասած՝ թուրքական ու ադրբեջանական արտաքին ճնշումներին։

Հենց այս համատեքստում է, որ ՀԱԵ-ն հանդես է գալիս որպես բնական և անհաղթահարելի խոչընդոտ: Լինելով հայ ժողովրդի պատմամշակութային ու քաղաքակրթական ժառանգության առանցքային կրողը՝ Եկեղեցին իր կանոնական, ծիսական և ազգային բնույթով չի կարող հրաժարվել վերը նշված ամենից: Դա կնշանակի հրաժարվել ինքն իրենից: Իսկ դա հնարավոր չէ: Չի կարող Եկեղեցին լքել իր ժողովրդին ու դառնալ ինչ-որ մահկանացու և բազմահազարամյա պատմության տեսակետից՝ մի քանի վայրկյանի իշխանություն ունեցող մեկի ձեռնասուն ենթական:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey SmbatyanApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular