ԱԷՄԳ-ն հույս ունի, որ շատ շուտով կկարողանա վերսկսել Իրանի օբյեկտների ստուգումները․ Գրոսսի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱտոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հույս ունի հնարավորինս շուտ վերսկսել Իրանի ատոմային կայաններում իրականացվող ստուգումները։ Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
«Նախևառաջ կարող եմ հաստատել, որ ստուգումներ անցկացվել են միայն Բուշերում։ Այսպիսով, Իրանում այլևս ստուգումներ չեն անցկացվում, և ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք հնարավորինս շուտ վերսկսել դրանք», — ասել է նա ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդի նիստի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում։