ՄԱԿ-ը պետք է որոշակի դեր խաղա միջազգային hակամարտությունների, այդ թվում՝ Ուկրաինայում hակամարտության կարգավորման գործընթացներում. Ռաֆայել Գրոսի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ը պետք է որոշակի դեր խաղա միջազգային հակամարտությունների, այդ թվում՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործընթացներում։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
«Բայց ես պարզապես կցանկանայի ամենաընդհանուր գծերով ևս մեկ անգամ նշել, որ Միավորված ազգերի կազմակերպությունը պետք է որոշակի դեր խաղա այս գործընթացներում։ Դա իմ նախընտրական քարոզարշավի հիմնական կետերից մեկն էր։ Դա միանգամայն հնարավոր է», - ասել է նա ԱԷՄԳ-ի կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ ԱԷՄԳ-ի համագործակցությունը ՌԴ-ի և Ուկրաինայի հետ, ինչպես նաև Իրանի հետ և այլ տարածաշրջանների դոսյեներով ապացուցում է, որ բազմակողմ մեխանիզմների շրջանակներում փոխգործակցությունը կարող է օգտակար դեր խաղալ հակամարտությունների կարգավորման գործում։