Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր ձերբակալվել է ավելի քան 7,000 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիական ոստիկանությունը ընդհանուր առմամբ ձերբակալել է ավելի քան 7,000 մարդու՝ հոկտեմբերի 17-ին գնաճի դեմ ցույցերի ֆոնին տեղի ունեցած անկարգություններից հետո։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը խորհրդարանական հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Բոլոր հանգստյան օրերին, երբ տեղի են ունեցել ակցիաներ, ներառյալ անցած հանգստյան օրերը, ձերբակալվել է 7,184 մարդ, որոնցից 4,523-ը՝ չափահաս և 2,661-ը՝ անչափահաս», - նրա խոսքերն է մեջբերում LCP հեռուստաալիքը։ Նա հավելել է, որ միջադեպերի հետաքննության ընթացքում հարուցվել է ավելի քան 3,000 գործ, որոնցից 2,300 փոխանցվել է դատարան։
Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ակցիաները Ֆրանսիայում ընթանում են սեպտեմբերի վերջից, երբ դպրոցականները սկսեցին արգելափակել ուսումնական հաստատությունները՝ դժգոհություն հայտնելով դրանց վատ վիճակից, ծանրաբեռնված դասացուցակից և մի շարք առարկաների գծով մանկավարժների բացակայությունից։ Հոկտեմբերին սկսվեցին նաև արհմիութենական կազմակերպությունների բողոքի ակցիաները, որոնք պահանջում էին աշխատավարձերի բարձրացում և իշխանությունների հրաժարում խնայողության լրացուցիչ միջոցներից։