Ռումինիայում 5,7 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել նոյեմբերի 18-ի գիշերը Ռումինիայի Վրանչա սեյսմիկ գոտում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 02:48-ին (Երևանի ժամանակով՝ 04:48-ին)՝ մոտ 121 կմ խորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է Բուզեու քաղաքից մոտ 61 կմ հեռավորության վրա։
Երկրաշարժը զգացվել է Բուխարեստում և Ռումինիայի այլ քաղաքներում, ինչպես նաև հարևան Մոլդովայում և Ուկրաինայում։ Քիշնևում բնակիչները զգացել են երկու հաջորդական ցնցում։ Ուկրաինայում ստորգետնյա տատանումներ են գրանցվել մի քանի շրջաններում, այդ թվում՝ Կիևի, Օդեսայի, Պոլտավայի, Վիննիցայի, Կիրովոգրադի, Նիկոլաևի, Չերկասիի և Դնեպրոպետրովսկի մարզերում։
Ռումինական իշխանությունների տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով տուժել է երկու մարդ, մի քանի բնակիչներ խուճապի նոպաներ են ունեցել։ Մոլդովայում գործարկվել է հնարավոր հետևանքների մասին տեղեկատվության հավաքագրման մեխանիզմը։ Ուկրաինացի սեյսմոլոգները երկրաշարժի մագնիտուդը գնահատել են 5,6, իսկ առանձին բնակավայրերում ցնցումների ուժգնությունը՝ 4–5 բալ։