31-ամյա բռնցքամարտիկը մահացել է 3 ամիս կոմայում լինելուց հետո
ՍՊՈՐՏԻռլանդիայի հնգակի չեմպիոն, 31-ամյա բռնցքամարտիկ, առաջին կիսամիջի քաշային Լի Ռիվզը մահացել է 3 ամիս արհեստական կոմայում լինելուց հետո, հաղորդում է Queensberry Promotions պրոմոուտերական ընկերության մամուլի ծառայությունը։
Այս տարվա օգոստոսի 1-ին Դուբլինում Ռիվզը իռլանդացի Գերի Կալիի հետ տիտղոսային մենամարտում նոկաուտի էր ենթարկվել 10-րդ ռաունդում։
Ռիվզը ռինգում կորցրել էր գիտակցությունը։ Նա գլխուղեղի վիրահատության էր ենթարկվել։
Պրոֆեսիոնալ կարիերայում Լի Ռիվզն անցկացրել էր 18 մենամարտ, տարել 16 հաղթանակ, կրել 2 պարտություն։