Ծեծկռտnւք` Պտղնիի «Կոկո բար»-ում. կա վիրավnր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 16-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Վերին Պտղնի գյուղում գտնվող «Կոկո բար»-ի մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել և հնարավոր է՝ կա վիրավոր կամ վիրավորներ։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մինչ նշված վայր կժամանեին ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները, ժամը 02:50-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգել են ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Վերին Պտղնի գյուղից՝ պարեկային ծառայության անշարժ հենակետի դիմացից, «պոլիտրավմա հարցական» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների կողմից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանության Կոտայքի բաժնից մեկ այլ խումբ էլ մեկնել է հիվանդանոց, որտեղ պարզել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 1993 ամյա Էդգար Մ.-ն է։ Պարզվել է նաև, որ նույն օրը ժամը 01:30-ի սահմաններում «Կոկո» ակումբում Էդգար Մ.-ն, մյուս կողմից Երևանի բնակիչներ 23-ամյա Ամիր Ա.-ն և 26-ամյա Մուհամադ Ի.-ն վիճաբանել են իրար հետ, ինչի ժամանակ էլ վերջինները ծեծի են ենթարկել Էդգար Մ.-ին՝ պատճառելով նրան մարմնական վնասվածքներ։
Ըստ տեղեկությունների՝ Կոտայքի համայնքային ոստիկանները կասկածյալներ Ամիր Ա.-ին և Մուհամադ Ի.-իմ նշված ակումբում հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ էլ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել և փոխանցվել ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։ Կասկածյալներին աշխատում են «Ալֆա» պահնորդական ընկերությունում՝ որպես անվտանգության աշխատակիցներ։