Ադրբեջանական կողմը գնդակոծել է Բարեկամավան գյուղը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆTert.am-ը գրում է.
Երեկ ժամը 23։00-01։00-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը գնդակոծել է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղը: Սկզբում կրակել են դիրքերի, ապա գյուղի ուղղությամբ:
Բարեկամավանի գյուղապետ Ջոնիկ Միքայելյանը Թերթ.am-ին տեղեկացրեց, որ կրակոցներից տուժածներ չկան, տանիքներ են վնասվել միայն:
Համայնքապետի փոխանցմամբ՝ հակառակորդը կրակել է «ԴՇԿ» և «ԱԳՍ» զենքերից:
«Մեր տարածաշրջանն այնպիսինն է, որ գրեթե ամեն օր դիրքերի ուղղությամբ կրակոցներ լինում են, գյուղի ուղղությամբ վերջին մեկ տարվա ընթացքում առաջին անգամ էր: Ընդմիջումներով կրակում էին»,- հայտնել է Ջոնիկ Միքայելյանը: