ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին շրջանում հայտնվել է ռազմավարական խոր հակասությունների մեջ, որտեղ ցանկալին իրականության տեղ ընդունելու փորձերը բախվում են աշխարհաքաղաքական կոշտ իրողություններին։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ երկու տասնամյակ անց Հայաստանը Եվրոպական միության կազմում տեսնելու հեռանկարի մասին, զուգորդվում են ԵԱՏՄ և ԵՄ առանցքների միջև անընդհատ ճոճվելու քաղաքականությամբ։ Այս մոտեցումը, որն իշխանությունները փորձում են ներկայացնել որպես «բալանսավորված» կամ դիվերսիֆիկացված դիվանագիտություն, ըստ քննադատների, իրականում բացահայտում է արտաքին քաղաքական հստակ ռազմավարության բացակայությունը։ Երկարատև միակողմանի եվրոպամետ սիրախաղերից և Արևմուտքի անվտանգային հովանոցում իրական, գործնական երաշխիքներ չգտնելուց հետո, պաշտոնական Երևանը ստիպված է կրկին շրջվել դեպի Մոսկվա՝ փորձելով մեղմել սեփական անհետևողական քայլերի հետևանքով առաջացած լարվածությունը։

Այս իրողության վառ դրսևորումն էր Դուբլինի միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում փորձագետների հետ կայացած հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը։ Եվրոպական մայրաքաղաքներ կատարած իր այցելությունների ֆոնին՝ Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ առաջիկայում՝ դեկտեմբերին, երեք անգամ մեկնելու է Ռուսաստան՝ բանակցությունների համար, միաժամանակ հույս հայտնելով, որ կհաջողվի պահպանել բարեկամական մթնոլորտը և չխաթարել հարաբերությունները Մոսկվայի հետ։ Փաստացի, հենց եվրոպական հարթակից արված այս խոստովանությունը ցույց տվեց, որ Երևանը ստիպված է հրատապ կարգով փորձել կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ արևմտյան ուղղությամբ արված խաղադրույքներից սպասված անվտանգային ու տնտեսական արդյունքները չստանալուց հետո։

Այս իրողությունների համատեքստում հատկանշական է, որ երկար տարիներ քաղաքական դաշտում և փորձագիտական հարթակներում հնչում էին զգուշացումներ և կոչեր՝ չգնալ Մոսկվայի հետ հարաբերությունների սրման ճանապարհով, սակայն իշխանությունները շարունակեցին վարել քաղաքականություն, որը փաստացի հանգեցրեց դաշնակցային կապերի խաթարմանը։ Դրա հետևանքով հայկական գյուղատնտեսական և մի շարք այլ ապրանքների մուտքը ռուսական շուկա պարբերաբար խոչընդոտվեց կամ փակվեց, կիրառվեցին տարատեսակ տնտեսական սահմանափակումներ, և Ռուսաստանում աստիճանաբար ձևավորվեց Հայաստանը որպես ոչ բարեկամական երկիր ընկալելու միտում։ Այս գործընթացների բացասական ազդեցությունն արդեն իսկ զգացվում է Հայաստանի տնտեսության վրա, ինչի ֆոնին օրինաչափ հարց է առաջանում՝ ո՞վ է կարողանալու հաշվարկել, թե ինչ գին է վճարելու հայ գյուղացին, Հայաստանի շարքային բնակիչն ու ողջ ժողովուրդը այդ խոշոր վնասների աստիճանական վերականգնման համար, և արդյոք կհաջողվի կրկին բացել այն դռները, որոնք Մոսկվան փակեց Երևանի առաջ, մինչդեռ Եվրոպան ու Արևմուտքն այդպես էլ փակ պահեցին հայկական տնտեսության համար։

Միևնույն ժամանակ, պաշտոնական Երևանը տարբեր առիթներով ներկայացնում է հակադարձ փաստարկներ՝ նշելով, որ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան բխում է երկրի ինքնիշխանության ամրապնդման և անվտանգային ռիսկերի նվազեցման անհրաժեշտությունից, իսկ Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա խնդիրները պայմանավորված են տարածաշրջանային փոփոխված իրողություններով և դաշնակցային պարտավորությունների շուրջ առաջացած տարաձայնություններով։ Սակայն միջազգային հարաբերություններում բարի ցանկություններն ու հույսերը երբեք չեն կարող փոխարինել սառը հաշվարկին և պետական շահի իրատեսական գնահատմանը, իսկ նախորդող քաղաքական քայլերն ու հռետորաբանությունն արդեն իսկ լուրջ վնաս են հասցրել երկկողմ վստահությանը։

Այս իրավիճակում Երևանը հայտնվել է բարդագույն երկընտրանքի առջև, որտեղ ժամանակ շահելու մարտավարությունը գնալով սպառում է իրեն։ Մի կողմից՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա սրումը կարող է հանգեցնել սոցիալտնտեսական լուրջ ցնցումների, մասնավորապես՝ էներգակիրների, գազի սակագնի և տնտեսական արտոնությունների վերանայման վտանգով, ինչը հատկապես ձմռան ամիսներին լուրջ մարտահրավեր կդառնա տնտեսության համար։ Մոսկվայում այլևս չեն բավարարվում միայն բարեկամական մթնոլորտ պահպանելու մասին հայտարարություններով և սպասում են կոնկրետ քայլերի։ Մյուս կողմից՝ ռուսական կողմի պահանջներին ընդառաջ գնալը և գործնական զիջումների գնալը կարող են առաջացնել Արևմուտքի կոշտ արձագանքն ու դժգոհությունը։

Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական այս բացթողումների հիմքում ընկած է աշխարհաքաղաքական իրողությունների թերի ընկալումը։ Ըստ քննադատական գնահատականների՝ Եվրոպական միության կողմից Հայաստանին որպես լիիրավ անդամ ընդունելու իրական քաղաքական կամք և ինստիտուցիոնալ նախադրյալներ գոյություն չունեն, իսկ քսանամյա հեռանկարով տրվող խոստումները չեն կարող լուծել երկրի առջև ծառացած այսօրվա անվտանգային ու տնտեսական մարտահրավերները։ Արդյունքում՝ անպատասխան մնացած միակողմանի եվրոպական ձգտումներից հետո պաշտոնական Երևանը կրկին ստիպված է վերադառնալ մոսկովյան բանակցային սեղանի շուրջ՝ փորձելով փրկել այն, ինչ դեռ հնարավոր է պահպանել տնտեսական և անվտանգային լուրջ ցնցումներից խուսափելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey SmbatyanApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular