Գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեության կասեցումը մասնակի վերացվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Խաչատուր Սարգսյան անհատ ձեռնարկատիրոջ՝ Շիրակի մարզ, ք․Գյումրի, Շիրակացի փողոց, շ․ 52Ա/6 հասցեում գործող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումների մի մասը վերացվել է։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը մասնակի վերացվել է․ բացառությամբ` գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիք տանձի համով» արտադրատեսակի արտադրության: