Ավստրալիայում այցելուներին մոռացել են 36 մետր բարձրության վրա գտնվող անիվի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվստրալիայի Պերտ քաղաքի Լենգլի այգու աշխատակիցները ուղևորներին մոռացել են 36 մետր բարձրության վրա գտնվող «Սատանայի անիվի» խցիկում, ինչը ստիպել է նրանց զանգահարել արտակարգ ծառայություններ, հաղորդում է 9News-ը։
Դեպքը տեղի է ունեցել շաբաթավերջին Լենգլի այգու SkyVista դիտորդական անիվում։ Օպերատորը հեռացել է, և անիվի լույսերը անջատվել են։ Երկու ուղևոր մնացել են մթության մեջ՝ ատրակցիոնի հենց վերևում, նախքան դրա պաշտոնական փակումը։
«Նրանք տեսել են, թե ինչպես է օպերատորը լքել տարածքը և այդ ժամանակվանից ի վեր մնացել են այնտեղ», – ասվում է հեռուստաալիքի կողմից մեջբերված արտակարգ ծառայությունների զրույցների ձայնագրության մեջ։
Այցելուները փորձել են անցորդների ուշադրությունը գրավել բջջային հեռախոսի լապտերի միջոցով, և երբ դա չի ստացվել, նրանք զանգահարել են արտակարգ իրավիճակների հեռախոսահամարին։
Մոտ երկու ժամ անց ատրակցիոնի անձնակազմը վերադարձել է և ուղևորներին իջեցրել։
Անիվի սեփականատերերը 9News-ին հայտնել են, որ խորապես զղջում են միջադեպի համար և սկսել են ներքին հետաքննություն՝ նմանատիպ միջադեպերը կանխելու համար։