Բելառուսը Եվրոպայում պատերազմի նախապատրաստության նշաններ է տեսնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը հայտարարել է, որ Մինսկը նկատում է Եվրոպայում պատերազմին նախապատրաստվելու քայլերը։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես է կատարելագործվում ենթակառուցվածքը, մշակվում լոգիստիկան՝ օդանավակայաններ, պահեստավորման բազաներ, կառավարման կետեր։ Էլ չեմ խոսում օպերատիվ մարտական պատրաստության միջոցառումների քանակի մասին, որը բազմակի աճել է, և այն հետախուզական գործունեության մասին, որը վարվում է Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության դեմ», - հայտարարել է Վիկտոր Խրենինը։
Միաժամանակ նախարարը հիմարություն է որակել այն հայտարարությունները, թե Ռուսաստանն ու Բելառուսը կարող են հարձակվել Եվրոպայի վրա։