Պեսկով․ Եվրոպայում անվտանգության հարցերը քննարկելն անիմաստ է, եթե եվրոպացիները խաղաղություն չեն ցանկանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման և Եվրոպայում անվտանգության հարցերի շուրջ եվրոպացիների հետ քննարկումներն անիմաստ կլինեն, եթե նրանք իրականում խաղաղություն չեն ցանկանում։
«Իհարկե, ինչ-որ փուլում եվրոպացիների հետ պետք է քննարկել այս հարցերը։ Այլ բան է, եթե նրանք իրականում խաղաղություն չեն ցանկանում, ապա այդ քննարկումներն անիմաստ կլինեն»,- «Վեստի»-ի լրագրող Պավել Զարուբինին ասել է Պեսկովը։
Նա նաև նշել է, որ եթե եվրոպացիների հետ պայմանավորվածությունների հասնելու հնարավորություն չլինի, Ռուսաստանը կհասնի իր նպատակներին ուժի միջոցով։