Թրամփը կաջակցի Ռուսաստանի հետ միայն այն պայմանավորվածություններին, որոնք կամրապնդեն Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգությունը․ Քուշներ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԹրամփը կաջակցի Ռուսաստանի հետ միայն այն պայմանավորվածություններին, որոնք կամրապնդեն Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգությունը։ X սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջարեդ Քուշները։
«Ցանկացած վերջնական համաձայնագիր պետք է հավանության արժանանա համապատասխան կողմերի կողմից։ Նախագահ Թրամփը կաջակցի միայն այն պայմանավորվածություններին, որոնք կամրապնդեն Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգությունը և կնվազեցնեն ապագայում հակամարտությունների առաջացման հավանականությունը»,- նշել է նա։