ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազայի ՀՕՊ օբյեկտների վրա հարձակման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը վեց անօդաչու թռչող սարքով հարվածել է Բահրեյնի Էր-Ռիֆաա ուղղաթիռային բազայում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին։ Այս մասին հայտնել է Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումների՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։
«ԱՄՆ բանակի բացահայտ ագրեսիային վճռական և ջախջախիչ պատասխանի երկրորդ փուլում ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի վեց անօդաչու թռչող սարքերով հարձակման է ենթարկվել Բահրեյնի Էր-Ռիֆաա ուղղաթիռային բազայում գտնվող ամերիկյան պաշտպանական ռադիոլոկացիոն կայանը»,- ասվում է հայտարարության մեջ։