ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ Մեծ կիրճի (Գրանդ Կանիոն) երկրաբանական շերտերում բացակայում են Երկրի պատմության մոտ 1,2 միլիարդ տարվա վկայությունները։ Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ այդ բացի պատճառը կարող էր լինել Երկրի մանտիայի շարժումը, որը բարձրացրել է մայրցամաքների որոշ հատվածներ՝ ուժեղացնելով էրոզիան, իսկ ավելի ուշ հանգեցրել դրանց իջեցմանն ու նոր նստվածքային ապարների կուտակմանը, գրել է Live Science-ը։

Կիրճի պատերում մոտ 1,7 միլիարդ տարեկան հնագույն փոխակերպային և մագմատիկ ապարներն անմիջականորեն հպվում են ավելի երիտասարդ նստվածքային ապարներին, որոնք ձևավորվել են մոտ 500 միլիոն տարի առաջ։ Դրանց միջև բացակայում է երկրաբանական պատմության մի հսկայական ժամանակահատված, որը հայտնի է որպես Մեծ անհամաձայնություն։

Այդ ժամանակաշրջանը հատկապես կարևոր է Երկրի վրա կյանքի պատմությունը հասկանալու համար․ այն նախորդել է քեմբրյան պայթյունին և մասամբ համընկել դրա հետ՝ փուլ, երբ կենդանի օրգանիզմների բազմազանությունը կտրուկ աճել է։ Երկրաբանական շերտերում նման բացեր են հայտնաբերվել ոչ միայն Հյուսիսային Ամերիկայում, այլև Եվրոպայի Բալթյան տարածաշրջանում և Չինաստանի հյուսիսում։ Գիտնականները վաղուց են վիճում դրանց առաջացման պատճառների շուրջ։

Nature ամսագրում հրապարակված հետազոտության մեջ գիտնականներն առաջարկել են բացատրություն՝ հիմնված Երկրի մանտիայի շարժման մոդելավորման վրա։ Մանտիան երկրակեղևի տակ գտնվող շերտ է, որտեղ նյութը ջերմության ազդեցությամբ դանդաղ շարժվում է։

Մոդելը ցույց է տվել, որ մանտիայի շրջանառությունը կարող էր Մեծ անհամաձայնության ձևավորման ժամանակաշրջանում առաջացնել նշված երեք տարածաշրջանների բարձրացում։ Դա նպաստել է էրոզիային․ նստվածքային նյութերը հեռացվել են մայրցամաքներից և տեղափոխվել օվկիանոսներ։ Ավելի ուշ՝ վերջին 540 միլիոն տարվա ընթացքում, այդ տարածքները սկսել են իջնել։ Առաջացել են տարածություններ, որտեղ նստվածքները կարող էին կուտակվել՝ ձևավորելով ապարների նոր շերտեր։ Այս արդյունքները համահունչ են Հյուսիսային Ամերիկայում, Բալթյան տարածաշրջանում և Չինաստանի հյուսիսում կատարված երկրաբանական դիտարկումներին։

«Մենք ուսումնասիրել ենք, թե որ վայրերում մանտիայի ազդեցությունը կարող էր հանգեցնել Մեծ անհամաձայնության առաջացմանը։ Եվ պարզվել է, որ բոլոր երեք տարածաշրջաններն էլ հենց այն տարածքներն են, որտեղ երկրաբանական այս երևույթը հատկապես հստակ է արտահայտված»,– պատմել է հետազոտության համահեղինակ, Ավստրալիայի Վուլոնգոնգի համալսարանի երկրաբան Նիկոլաս Ֆլամենը։

Նախկինում որոշ գիտնականներ Մեծ անհամաձայնության առաջացումը կապում էին համաշխարհային սառցապատման հետ, երբ սառույցը կարող էր նպաստել ապարների լայնածավալ քայքայմանն ու մայրցամաքներից նստվածքների հեռացմանը։ Ֆլամենի խոսքով՝ սառցապատումը, հավանաբար, իսկապես կարևոր դեր է խաղացել։ Սակայն նոր հետազոտությունը մատնանշում է ավելի խորքային պատճառ․ առանց մանտիայի շարժման հետևանքով մայրցամաքների բարձրացման՝ սառցադաշտերն ու էրոզիայի մյուս գործոնները չէին կարողանա նստվածքային նյութն այդքան արդյունավետորեն տեղափոխել լանջերով ներքև։

Երկրակեղևը մշտապես նորացվում է սալերի տեկտոնիկայի հետևանքով։ Օվկիանոսային սալերը սուզվում են այլ սալերի տակ և իջնում մանտիայի մեջ․ այս գործընթացը կոչվում է սուբդուկցիա։ Դրանց հետ մոլորակի խորքեր են թափանցում տարբեր քիմիական տարրեր, որոնք հետագայում հրաբխային ժայթքումների ընթացքում կարող են վերադառնալ մթնոլորտ։

Ընդ որում՝ մանտիա ներթափանցող նյութի կազմը ժամանակի ընթացքում փոխվում է։ Օրինակ՝ հնագույն Պալեոթետիս օվկիանոսը, որը գոյություն է ունեցել Պանգեա գերմայրցամաքի ափերի մոտ և փակվել մոտ 200 միլիոն տարի առաջ, պարունակել է մայրցամաքներից լվացմամբ բերված՝ ածխածնով հարուստ նստվածքներ։ Երբ օվկիանոսի հատակը սուզվել է մանտիայի մեջ, այդ ածխածնի մի մասը հայտնվել է Երկրի խորքերում։

Այսօր սուբդուկցիայի գոտիների զգալի մասը կենտրոնացած է Խաղաղ օվկիանոսի շուրջը, որի հատակի մեծ մասը հեռու է մայրցամաքներից և պարունակում է համեմատաբար քիչ ածխածնային նստվածքներ։ Ուստի այժմ մանտիա ներթափանցող նյութի քիմիական կազմը տարբերվում է այն կազմից, որը բնորոշ էր այլ երկրաբանական դարաշրջաններին։

Մադիսոնի Վիսքոնսինի համալսարանի երկրաբան Շանան Փիթերսի կարծիքով՝ ապարների բացակայությունը չպետք է համարել պարզապես տեղեկության կորուստ։ Երկրաբանական տարեգրության այդ բացն ինքնին թույլ է տալիս պատկերացում կազմել Երկրի վրա տեղի ունեցած գործընթացների և մթնոլորտի ու կյանքի զարգացման վրա դրանց հնարավոր ազդեցության մասին։

Մեծ անհամաձայնության ձևավորման ժամանակաշրջանում մակերևույթ դուրս եկող բյուրեղային ապարները կարող էին ավելի ակտիվորեն արտազատել կալիում, երկաթ, մանգան և ածխածին, որոնք հայտնվում էին ծովերում։ Դա կարող էր ազդել ծովային օրգանիզմների զարգացման վրա, այդ թվում՝ նպաստել հանքային կառուցվածքներ, օրինակ՝ խեցիներ ձևավորելու ունակության առաջացմանը։ Փոփոխությունները կարող էին ազդել նաև մթնոլորտի կազմի և թթվածնի պարունակության ավելացման վրա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey SmbatyanApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular