ԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8,500 չվերթ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8,500 չվերթ, չեղարկվել՝ ավելի քան 6,700-ը, հայտնել է Flightaware պորտալը՝ ամերիկյան օդանավակայաններում ստեղծված կոլապսի ֆոնին։
ԱՄՆ-ում ուրբաթ օրը 4,5 ժամով դադարեցվել էին թռիչքները բոլոր օդանավակայաններից։ Նախկինում նման բան տեղի էր ունեցել միայն երեք անգամ, այդ թվում՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո։
Իշխանությունները տեղի ունեցածը բացատրել են օդային տրանսպորտի վերահսկման համակարգերի հնացած սարքավորումների տեխնիկական խափանմամբ։