ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Փոքրուց էլ շատ խելացի երեխա է եղել։ Չարաճճի չի եղել։ Նաև ձգտում էր բոլորին լավություն անել։ Տեսնում էր մեկի ձեռքին ծանր տոպրակ, անպայման գնում էր ընդառաջ, օգնում։ Բոլորին լավը կամեցող էր։ Շատ ընկերասեր էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մոնթեի մայրիկը՝ տիկին Ստելլան։ Մոնթեն ծնունդով Արցախից է՝ Մարտունու շրջանի Սոս գյուղից։

Մոնթեն հաճախել է գյուղի դպրոցը։ «Չեմ կարող ասել, որ գերազանց առաջադիմություն է ունեցել։ Սիրում էր «Պատմություն» առարկան։ Հանգիստ, համեստ, կարգապահ աշակերտ է եղել։ Նկարչություն և ֆուտբոլ էր շատ սիրում։ Դպրոցում նկարչության խմբակ կար, սիրով հաճախում էր։ Զուգահեռ նաև ֆուտբոլ էր խաղում։ Տարբեր մրցումների է մասնակցել, նաև Երևան է եկել՝ ֆուտբոլային մրցման»։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո Մոնթեն ընդունվել է Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի ռազմամարզական վարժարան։ Սակայն 12-րդ դասարանն ավարտել է գյուղի դպրոցում։ Զորակոչվելուց հետո ցանկանում էր մասնագիտանալ մեքենաների վերանորոգման ոլորտում, հմտանալ այդ մասնագիտացման մեջ, բայց, ավաղ, Մոնթեի երազանքները կիսատ մնացին։

2019 թվականի հուլիսի 1-ին Մոնթեն զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայել է Մարտունու երկրորդ զորամասում։ «Սիրով մեկնել է ծառայության։ Բանակին, զինվորական ծառայությանը ամենայն պատասխանատվությամբ էր մոտենում։ Մոնթես հետախույզ էր։ Երբ ծառայության ընթացքում նրա մեջ նկատել էին կարողություններ, ձգտում, երեք ամսով ուղարկել էին Հայաստան՝ Նուբարաշենում դասընթացների մասնակցելու համար։ 3-րդ կարգի կրծքանշանով վերադարձավ իր ծառայության վայր։ Բացի հետախույզ լինելը, նաև դիպուկահար էր, հրաշալիորեն տիրապետում էր իրեն վստահված զենքին։ Ամուսինս ևս ծառայող էր, հետախույզ, և ենթադրում եմ, որ դա էլ էր հիմք դարձել, որ սիրեր զինվորականի և հետախույզի մասնագիտությունը»։

Սեպտեմբերի 27-ին սկսվել է պատերազմը։ «Իրենք առհասարակ դիրքերում էին լինում, բայց այդ օրը գնդում են եղել։ Երբ արդեն պատերազմը սկսվում է, տղաները բաշխվում են տարբեր հատվածներում։ Սկզբում կապ չկար, որևէ տեղեկություն չունեինք իրենից։ Բայց երբ կապը վերականգնվեց, արդեն զրուցում էինք Մոնթեիս հետ, ձայնը լսում, գիտեինք, որ իր հետ ամեն ինչ նորմալ է։ Այդ օրերին ամենակարևորն այն էր, որ լսում էինք իր ձայնը»։

Մոնթեն եղել է պատերազմի թեժ կետերում։ Մեծ դժվարությամբ կարողացել է անգամ կրակի տակից դուրս բերել վիրավոր զինվորներին։ Վերջին զրույցն ընտանիքի հետ եղել է հոկտեմբերի 22-ի երեկոյան։ «Գիտեինք, որ վիճակը ծանր է, շատ էինք նեղվում։ Ծանր օրեր ենք տեսել, այդ ամենի միջով անցել։ Մոնթես փոքր քույրիկի հետ էր ուզում շատ խոսել, ձայնը լսել, նա էլ ամաչում էր։ Մենք այդ ժամանակ ժամանակավոր եկել էինք Հայաստան։ Սիսիանում էինք բնակվում, մինչև որ պատերազմը դադարեր, վերադառնայինք տուն, բայց...»։

Հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը Մոնթեն անմահանում է Վարանդայում։ «Նա սկզբում վիրավորվել է, բայց չի լքել մարտի դաշտը, նետվել է ընկերներին օգնության, սակայն հերթական օդային հարվածն է լինում, և Մոնթես ընկերների հետ անմահանում է։ Իրենից լուր չունեինք, զանգահարում էինք, չէր պատասխանում։ Սկզբում մտածեցինք, որ գուցե կապերի հետ է խնդիր առաջացել, մյուս կողմից էլ մտածում էինք, որ գուցե թեժ մարտերի մեջ են։ Ուզում էի միայն իր ձայնը լսել, ինձ բավարար էր միայն, որ ասեր՝ մա՛մ, լավ եմ։ Սկսեցինք փնտրել իրեն, ինձ ասել էին, որ վիրավոր է, վիճակը ծանր է, հիվանդանոցում է։ Սիսիանից ճանապարհվեցի Արցախ, մտածում էի՝ գոնե ձայնս կլսի, ես էլ իրեն կտեսնեմ»։

Հայրենիք, տուն, որդի կորցրած ծնողներին դժվար է ապրելու ուժի մասին հարց տալը։ Առավել դժվար է, եթե նրանք Արցախում են թողել նաև իրենց որդիների գերեզմանները։ «Երեք աղջիկ ունեմ։ Մոնթես առաջնեկս էր։ Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն երեխաներիս իմ մեջ ուժ գտա և ապրեցի»։

 Հ. Գ. - Մոնթե Մել քումյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է հայրենի Սոս գյուղի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey SmbatyanApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular