ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Հայաստանի գործող իշխանությունների կողմից հետևողականորեն շրջանառության մեջ դրվող «գաղափարախոսական» թեզերը, որոնք փաթեթավորվում են, այսպես կոչված, «իրական Հայաստանի» հայեցակարգի ներքո, իրականում ուղղված են հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը։

Այդ քաղաքական գծի ամենավառ դրսևորումներից մեկը հնչեց «Համաշխարհային հայկական գագաթնաժողով» կոչվող միջոցառման ժամանակ, որտեղ Նիկոլ Փաշինյանը, փորձելով գաղափարական հիմքեր ստեղծել և «գովազդել» իր հեղինակած, այսպես կոչված, «իրական Հայաստանի» կոնցեպտը, հանդես եկավ պատմափիլիսոփայական հավակնություններ ունեցող հետևյալ հայտարարությամբ. «301 թվականից առաջ մենք հայ եղե՞լ ենք, թե՞ ոչ, ակնհայտորեն եղել ենք, բայց 301 թվականից առաջ չի եղել քրիստոնեություն, չեն եղել գրերը, չի եղել Եկեղեցին, բա մենք ինչի՞ հաշվին ենք հայ եղել, հայ կոչվել։ Ակնհայտ է պատասխանը, մենք հայեր ենք կոչվել, որովհետև մեր թագավորներն են հայեր եղել, սա ապացուցում է այն թեզը, որ մեր պետությունը մեր ինքնությունն է, և մեր ինքնությունը մեր պետությունն է, և սա ֆունդամենտալ նշանակություն ունեցող արձանագրում է մեր հետագա ընկալումների և գործողությունների համար»։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե գործ ունենք պետականակենտրոն, խորիմաստ և շատ խելոք միտք արտահայտող ձևակերպման հետ, որն իբրև թե բարձրացնում է պետության արժեքը հայ մարդու գիտակցության մեջ, սակայն դա՝ միայն մակերեսային մտածողության դեպքում. խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ իրականում պատկերը ճիշտ հակառակն է, և մենք առերեսվում ենք պատմական իրողությունների գլխիվայր շրջման հետ։ Պարզագույն տրամաբանությունը հուշում է հարցնել՝ իսկ ինչի՞ հաշվին այդ թագավորները հայ կկոչվեին 301 թվականից առաջ, եթե գոյություն չունենար հայ ժողովուրդը՝ իր լեզվով, մշակույթով, կենսատարածքով, հավատալիքներով, հավաքական հիշողությամբ և ազգային ինքնագիտակցությամբ։ Թագավորները կամ պետական ինստիտուտները օդից չեն հայտնվում և իրենք չեն ստեղծում էթնոսը։ Ճիշտ հակառակը՝ հազարամյակների ընթացքում Հայկական լեռնաշխարհում կազմավորված հայ ժողովուրդն է իր քաղաքակրթական հասունության որոշակի փուլում ձևավորել պետականություն, ստեղծել թագավորություններ և իր ինքնությամբ օժտել իր իշխանության կրողներին։

Անկասկած, պետականությունը հայ ժողովրդի բազմադարյա պատմության կարևորագույն, բարձրագույն քաղաքական ձեռքբերումն ու մասն է կազմում, ազգային գոյության կազմակերպման ամենաարդյունավետ ձևը, բայց այն ամենևին ամբողջը չէ և չի կարող նույնացվել ու սահմանափակվել բացառապես վարչաքաղաքական ապարատի գոյությամբ։ Պետությունը և ինքնությունը մեխանիկորեն նույնացնելու փաշինյանական արհեստական թեզը փշրվում է հենց հայ ժողովրդի պատմական անցյալի անհերքելի փաստերի առջև։ Պատմական դաժան իրողությունների բերումով հայ ժողովուրդը դարեր շարունակ զրկված է եղել սեփական պետականությունից, ունեցել է թագավորությունների անկման երկարատև ժամանակաշրջաններ և գտնվել է օտար կայսրությունների ու բռնակալությունների տիրապետության տակ։ Եթե առաջնորդվելու լինենք այն կեղծ բանաձևով, թե հայկական ինքնությունը բացառապես պետությունն է, ապա պետականության կորստից հետո հայ ժողովուրդը պետք է անմիջապես կորցներ իր ինքնությունը, ձուլվեր և պատմության թատերաբեմից հեռանար այնպես, ինչպես հեռացան հին աշխարհի բազմաթիվ այլ ժողովուրդներ։ Մինչդեռ պատմությունն ապացուցում է ճիշտ հակառակը, որ նույնիսկ պետականության իսպառ բացակայության և օտար լծի ծանրագույն պայմաններում հայությունը ոչ միայն չի կորցրել իր ազգային դիմագիծն ու ինքնությունը, այլև պարբերաբար ապրել է ինքնության հզոր զարթոնքներ։

 Եվ հենց այդ չմարող ազգային ինքնության, պատմական հիշողության և արժանապատվության զարթոնքի արդյունքում էլ ծավալվել են ազգային-ազատագրական պայքարները, որոնք, ի վերջո, դարերի ընդմիջումից հետո հայ ժողովրդին բերեցին պետականության վերականգնմանը։ Այսինքն՝ ոչ թե պետությունն է պահպանել ինքնությունը, այլ հենց կենսունակ ազգային ինքնությունն է պետականության բացակայության պայմաններում պահպանել ազգը և վերստին ծնունդ տվել պետությանը։

Ավելին, հայ ժողովրդի համախմբման ու հարատևման գործում անուրանալի, բացառիկ ներդրում են ունեցել հենց քրիստոնեությունը, մեսրոպյան գրերը և Հայ առաքելական եկեղեցին, որոնց դերը 301 թվականից առաջվա ժամանակաշրջանի վկայակոչմամբ փորձ է արվում նսեմացնել ու երկրորդական պլան մղել։ Երբ հայոց թագավորությունները կործանվեցին, և հայ ժողովուրդը զրկվեց քաղաքական իշխանության ինստիտուտներից, հենց Հայոց Եկեղեցին, քրիստոնեական հավատքը և հայոց լեզուն ու գրականությունը ստանձնեցին պետականությանը փոխարինող այն հոգևոր-մշակութային և կազմակերպչական ամրոցի դերը, որի ներսում պահպանվեց հայ տեսակը։ Առանց քրիստոնեական արժեհամակարգի, ազգային եկեղեցու համախմբող առաքելության և մեսրոպյան տառերի կերտած մշակութային ինքնաբավության՝ օտար տիրապետությունների քաղաքական ու կրոնական ձուլման մեքենան պարզապես կլանելու էր պետականությունից զրկված հայությանը։ Հետևաբար, հակադրել նախաքրիստոնեական թագավորական շրջանը քրիստոնեության, գրերի և Եկեղեցու պատմական առաքելությանը՝ նշանակում է արհեստականորեն մասնատել հայոց պատմության անքակտելի շղթան և հարվածել այն հիմնասյուներին, որոնց վրա կանգուն է մնացել հայ ազգային ինքնությունը։

Բացի պատմական հարթությունից, հայության ինքնությունը պետության վարչական սահմաններից դուրս է նաև այսօր՝ ժամանակակից աշխարհում, ինչն էլ ավելի ակնառու է դարձնում իշխանական թեզի սնանկությունը։ Ողբերգական պատմական իրադարձությունների հետևանքով ներկայում աշխարհի տարբեր երկրներում՝ հայկական սփյուռքում, ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանի Հանրապետությունում։ Եթե ընդունենք այն պնդումը, թե մեր ինքնությունը բացառապես մեր պետությունն է, ապա օրինաչափ հարց է առաջանում՝ ի՞նչ է, սփյուռքում ապրող միլիոնավոր մեր հայրենակիցները զո՞ւրկ են հայկական ինքնության տարրերից կամ դադարե՞լ են հայ լինելուց միայն այն պատճառով, որ այլ պետությունների քաղաքացիներ են։ Իհարկե՝ ոչ։ Աշխարհասփյուռ հայությունը՝ իր համայնքային կառույցներով, եկեղեցիներով, դպրոցներով, մշակութային կենտրոններով և ազգային պահանջատիրությամբ, հայկական ինքնության լիարժեք կրողն ու պահպանողն է, և ինքնությունը սոսկ պետության հետ նույնացնելը նշանակում է գաղափարապես օտարել և հայության ծիրից դուրս դնել ազգի մեծամասնությանը՝ խորտակելով Հայաստան-Սփյուռք համազգային միասնությունը։

Հայկական ինքնությունը վերացական գաղափար չէ. այն ունի հստակ աշխարհագրական, մշակութային և պատմական հասցեներ։ Օրինակ՝ 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության արդյունքում հայ ժողովուրդը բռնի կերպով տեղահանվեց և զրկվեց իր պատմական հայրենիքի մի զգալի, մեծագույն մասից՝ Արևմտյան Հայաստանից, որտեղ ստեղծվել են մեր մշակույթի, պետականության և հոգևոր ժառանգության գլուխգործոցները։ Իսկ արդեն մեր օրերում՝ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի, երկարատև պաշարման ու էթնիկ զտման արդյունքում հայկական այդ հինավուրց երկրամասը ամբողջությամբ հայաթափվեց, և հիմա Արցախում հայ չի մնացել։ Եվ այստեղ հառնում է ամենաուղիղ ու անշրջանցելի հարցը՝ հիմա Արցախ աշխարհը՝ իր Ամարասով, Գանձասարով, Դադիվանքով, իր հերոսական պայքարով ու սրբավայրերով, արցախահայության և ողջ հայ ժողովրդի ինքնության մա՞ս է, թե՞ ոչ։

Երբ իշխանության ղեկավարը հայտարարում է, թե «մեր պետությունը մեր ինքնությունն է, և մեր ինքնությունը մեր պետությունն է», նա դրանով փորձում է «ֆունդամենտալ արձանագրում» անել առ այն, որ այն ամենը, ինչ գտնվում է Հայաստանի Հանրապետության ներկայիս վարչական սահմաններից դուրս՝ լինի դա Արևմտյան Հայաստանը, Արարատ լեռը, թե հայաթափված Արցախը, այլևս չպետք է համարվի հայկական ինքնության մաս։ Ակնհայտ է, որ նման հեռահար հայտարարությունն արվում է ոչ թե պետականության հանդեպ տածած սիրուց, այլ թուրք-ադրբեջանական տանդեմին կատարվող շարունակական և միակողմանի զիջումների համատեքստում։ Գաղտնիք չէ, որ թուրք-ադրբեջանական դաշինքն իր առջև ռազմավարական խնդիր է դրել ոչ միայն տարածքային և ռազմաքաղաքական զիջումներ կորզել Երևանից, այլև արմատապես փոխել, վերաձևել հայկական ինքնությունը, ջնջել ազգային հիշողությունը և հայ ժողովրդին ստիպել մոռանալ ժամանակի ընթացքում՝ թե՛ մեկ դար առաջ, թե՛ վերջին տարիներին հայության նկատմամբ իրականացված ցեղասպանական հանցագործությունները։ Անկարայում և Բաքվում քաջ գիտակցում են, որ քանի դեռ հայ ժողովուրդը պահպանում է իր պատմական հիշողությունն ու ամբողջական ինքնությունը, կատարված հանցագործությունների և կորսված հայրենիքի հարցը երբեք վերջնականապես չի փակվելու, ուստի Հայաստանի գործող իշխանությունների միջոցով իրականացվում է հայկական ինքնության գաղափարական զինաթափում։

Սակայն ամենամեծ ողբերգությունն ու վտանգն այն է, որ սեփական պատմությունից, հիշողությունից և ինքնության բաղադրիչներից հրաժարվելու այս կործանարար ճանապարհը ամենևին չի երաշխավորում անգամ այն պետության անվտանգությունը, որը փորձ է արվում հակադրել ազգային ինքնությանը։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey SmbatyanApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular