ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարածաշրջանային զարգացումներն այսօր մտել են արմատական փոփոխությունների փուլ, որտեղ աշխարհաքաղաքական հին խաղի կանոնները փլուզվում են։ Մերձավորարևել յան և կովկասյան հանգույցներում տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ տասնամյակներով հաստատված հավասարակշռությունը խախտվել է, և փոխվել են անվտանգության այն հիմքերը, որոնց վրա հենված էր տարածաշրջանի կայունությունը։

Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրության են արժանի այն խորքային գործընթացները, որոնց «Փաստ» օրաթերթին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Վերջինս նշում է. «Վերջին երեսուն տարվա ընթացքում Հարավային Կովկասում գործում էր միջազգային հարաբերությունների հստակ համակարգ, որտեղ բոլոր դերերը խիստ բաշխված էին։ Այդ համակարգի առանցքը Ղարաբաղյան կամ Արցախի հարցն էր, որի շուրջ հանդես էին գալիս Հայաստանը, Ադրբեջանը և ժամանակավորապես գոյություն ունեցող Արցախը, որը, ցավոք, հանվեց խաղից հենց հայկական կողմի մատուցմամբ։ Հենց Ղարաբաղյան հարցի առկայությունն էր, որ ապահովում էր Ռուսաստանի և Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում»։

Այնուամենայնիվ, հարցի վերացումից հետո իրավիճակն արմատապես փոխվեց։ Գեներալ-մայորն ընդգծում է. «Թուրքիան երկար ժամանակ հանդիսանում էր Ղարաբաղյան հարցի լուծման հիմնական խոչընդոտը, ինչի շնորհիվ էլ անվերապահ ազդեցություն ուներ Ադրբեջանի վրա։ Սակայն երբ Ղարաբաղյան հարցն այլևս չկա, Բաքվում բնական հարց են տալիս՝ իսկ ինչո՞ւ պետք է շարունակեն հաշվի նստել Թուրքիայի կամ Ռուսաստանի հետ։ Սա նման է նրան, երբ մեկին լավություն ես անում, իսկ հետո դառնում նրա թշնամին, որովհետև գալիս է այդ «պարտքը» վերադարձնելու պահը»։

Արշակ Կարապետյանն ասում է. «Այսօր Ադրբեջանը ձգտում է ունենալ հեռահար դաշնակիցներ, ինչպիսին Իսրայելն է, քանի որ հասկանում է իր պատմական հիմքերի խոցելիությունը։ Միաժամանակ, Թուրքիայի գործոնի թուլացման հետ զուգընթաց՝ ադրբեջանցիների, հատկապես հավատացյալների շրջանում սկսում է աճել Իրանի ազդեցությունը, ինչին Բաքուն փորձում է հակազդել իսլամական ատրիբուտների սահմանափակմանն ուղղված օրենքներով»։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի միջազգային կշռի կտրուկ անկմանը, Ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքական նշանակությանը և պետականության առջև ծառացած լրջագույն սպառնալիքներին։ Ինչպես նշում է Կարապետյանը. «Ներկայիս ղեկավարության վարած քաղաքականության պատճառով երկիրը դարձել է միջազգայնորեն անհետաքրքիր։ Քանի դեռ կար Ղարաբաղյան հարցը, կար նաև հայկական հարցը միջազգային հարթակներում, և հենց այդ համատեքստում էր, որ բարձրաձայնվում ու ճանաչվում էր Հայոց ցեղասպանությունը։ Նույնիսկ եթե Ցեղասպանության ճանաչումն օգտագործվում է որպես քաղաքական գործիք, ցանկացած ցեղասպանություն սարսափելի հանցագործություն է, որը պետք է ճանաչվի՝ անկախ դրդապատճառներից»։

Անդրադառնալով տարածաշրջանային իրողություններին՝ գեներալ-մայորը հավելում է. «Այսօր, երբ Արցախը չկա, հարցականի տակ է հայտնվել հենց Հայաստանի Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը, ընդերքը, ճանապարհները և օդային տարածքը։ Աշխարհին այսօր բացատրություն է պետք՝ ինչո՞ւ պետք է Հարավային Կովկասում 2 միլիոնանոց բնակչությունն ունենա անկախ պետություն, մանավանդ որ սահմանակից չորս պետություններից գրեթե բոլորը ատում են հայերին, Իրանը պարզապես հանդուրժում է, իսկ Վրաստանի սահմանակից մուսուլմանական տարածքներում նույնպես բացասական վերաբերմունք է»։

Վերլուծելով ստեղծված իրավիճակը՝ Արշակ Կարապետյանն ամփոփում է. «Պատմության մեջ հայ ժողովրդի ամենամեծ ձեռքբերումը Հայաստանի Հանրապետության անկախությունն ու հայկական պետականությունն է, որն անհրաժեշտ է ամեն գնով պաշտպանել։ Որպեսզի թույլ չտրվի հայկական պետականության ոչնչացումը, անհրաժեշտ է կանգնել պետականության կողքին»։ Նա վստահեցնում է, որ ինքն առավել քան որևէ մեկը հասկանում է տեղի ունեցող գործընթացները, և միայն իր ուժերը բավական կլինեն հայ ժողովրդին այս ծանր իրավիճակից դուրս բերելու համար։ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey SmbatyanApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular