Շրջանառվել է «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2026 թվականի նոյեմբերի 13-ին շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնել են ԿԲ-ից:
«Պատմական դռներ» հուշադրամների շարք. «Սևանավանք»
«Սևանավանք» արծաթե հուշադրամը առանձնանում է դիմերեսին և դարձերեսին կիրառված ուլտրաբարձր ռելիեֆի փորագրության տեխնոլոգիայով, ինչն էլ ավելի արտահայտիչ է դարձնում միջնադարյան հայ արհեստավարժ վարպետների կերտած բարձրաճաշակ դռան գեղեցկությունը:
Պատմական դուռը հայկական մշակութային ժառանգության արժեքավոր նմուշ է, գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում՝ հատուկ պետական պահպանության ներքո:
Դիմերես` ՀՀ զինանշանը:
Դարձերես` Սևանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցու դուռը (1486 թ.):
Հուշադրամը հատվել է «B.H. Mayer Mint» դրամահատարանում, Գերմանիա: