ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են եվրոպացիներին ներառել բանակցությունների հաջորդ փուլում. Քուշներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են ընդլայնել հաջորդ բանակցային փուլի կազմը և այնտեղ ներառել Եվրոպայի ներկայացուցիչներին։ Այս մասին հայտարարել է ամերիկացի բանագնաց Ջարեդ Քուշները։
«Երկու կողմերն էլ այժմ համաձայնել են ընդլայնել բանակցությունների հաջորդ փուլը՝ այնտեղ ներառելով մեր եվրոպացի գործընկերներին։ Դա մեզ թույլ կտա դիտարկել Եվրոպայում անվտանգության ոլորտի ավելի լայն հետպատերազմյան պայմանավորվածությունները՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև տարածքային տարաձայնությունների հետ մեկտեղ»,- գրել է նա։