ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Պետք է գա մի պահ, երբ տարածաշրջանի պետություններից մեկը վերջապես Բաքվին հստակ ասի՝ հանգիստ նստիր քո տեղը, բավական է փորձես յուրացնել ուրիշների պատմությունը. ադրբեջանագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պետք է գա մի պահ, երբ տարածաշրջանի պետություններից մեկը վերջապես Բաքվին հստակ ասի՝ հանգիստ նստիր քո տեղը, բավական է փորձես յուրացնել ուրիշների պատմությունը, տարածքն ու մշակույթը և քեզ իրավունք վերապահես միջամտելու այլ պետությունների հարաբերություններին։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Ինչո՞ւ է Ադրբեջանն իրեն թույլ տալիս միջամտել Իրան-Հայաստան հարաբերություններին:

Մի քանի օր առաջ Երևանում՝ Իրանի փոխնախագահ դոկտոր Սեյյեդ Համիդ Փուրմոհամմադիի մասնակցությամբ, Ֆիրդուսու «Շահնամե»-ի հայերեն թարգմանության շնորհանդեսի շրջանակում Երևանի Կապույտ մզկիթի նիստերի սրահն անվանակոչվել է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի անունով։ Սա գեղեցիկ ու խորհրդանշական միջոցառում էր, որը ևս մեկ անգամ ընդգծում է երկու ժողովուրդների մշակութային ամուր կապերը։

Սակայն այս միջոցառումը ադրբեջանական մեդիայում մի քանի օր շարունակ հիստերիայի առիթ դարձավ։ Պատճառը, ըստ էության, նույն հին ու ագրեսիվ խոսույթն է՝ թե՛ Երևանն է «իրենցը», թե՛ Կապույտ մզկիթը։ Բայց Բաքուն չբավարարվեց տեղեկատվական հարձակումներով։ Երեկ Կովկասի մահմեդականների վարչությունը հայտարարություն տարածեց, որտեղ նշվում էր, որ «Երևանի Կապույտ մզկիթի հանդիսությունների սրահը հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի անունով անվանակոչելը ադրբեջանական ժողովրդի հնագույն պատմամշակութային ժառանգության օրինակներից մեկի պատմական և մշակութային ինքնությունը խեղաթյուրելու հերթական փորձն է, ամբողջ աշխարհի կողմից կիսվող և միջազգային կոնվենցիաներով ամրագրված համամարդկային արժեքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում, ինչպես նաև խաղաղության և փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորման ջանքերի դեմ ուղղված սադրանք»։

Պատմական կեղծարարությունից զատ՝ այստեղ գործ ունենք շատ ավելի լուրջ երևույթի հետ։ Ադրբեջանն իրեն թույլ է տալիս ուղղակիորեն միջամտել Հայաստան-Իրան հարաբերություններին։ Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ։ Ինքն է որոշելու՝ ով, որտեղ և ինչ միջոցառում պետք է անցկացնի՞։ Սեփական իրական պատմությունից վախեցող ադրբեջանական պետությունը հետևողականորեն փորձում է յուրացնել տարածաշրջանի հարուստ պատմություն ու մշակույթ ունեցող ժողովուրդների և քաղաքակրթությունների ժառանգությունը։

Հատկանշական է, որ Ադրբեջանի ղեկավարությունը խնդիր ունի ոչ միայն քրիստոնեության, այլև մահմեդականության հետ։ Դրա վկայությունն են թե՛ սեփական երկրում հիջաբ կրող կանանց ու աղջիկների նկատմամբ սահմանափակումներն ու ճնշումները, թե՛ հայկական եկեղեցիների ոչնչացման և հայկական քրիստոնեական ժառանգության վերացման քաղաքականությունը։ Այսինքն՝ խնդիրը ո՛չ կրոնն է, ո՛չ էլ կրոնական արժեքների պաշտպանությունը։ Խնդիրը դրանք սեփական քաղաքական նպատակներին ծառայեցնելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ուրիշների պատմությունն ու ինքնությունը յուրացնելու մեջ է։ Կրոնական ժառանգության պաշտպանությունից խոսող Բաքուն նախ պետք է բացատրի, թե ինչու է սեփական երկրում սահմանափակում մահմեդական կանանց կրոնական ազատությունները, իսկ Հայաստանի և Արցախի հայկական եկեղեցիների ու քրիստոնեական ժառանգության նկատմամբ իրականացնում յուրացման կամ ոչնչացման քաղաքականություն։

Իսկ նման հանդգնություն իրեն թույլ է տալիս նաև այն պատճառով, որ ՀՀ կառավարությունը բազմիցս աչք է փակել Հայաստանի ներքին գործերին Ադրբեջանի միջամտության փորձերի վրա։ Ավելին՝ «Երևանի ղազիյաթ» կոչվող անհեթեթությունը շրջանառության մեջ դրած Փաշազադեի հրահանգներից ու ցուցումներից հետո Փաշինյանը ձեռնամուխ եղավ հակաեկեղեցական արշավին։

Ադրբեջանի միջամտությունը Հայաստան-Իրան հարաբերություններին անթույլատրելի է։ Պետք է գա մի պահ, երբ տարածաշրջանի պետություններից մեկը վերջապես Բաքվին հստակ ասի՝ հանգիստ նստիր քո տեղը, բավական է փորձես յուրացնել ուրիշների պատմությունը, տարածքն ու մշակույթը և քեզ իրավունք վերապահես միջամտելու այլ պետությունների հարաբերություններին»,- նշել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular