ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Եկամուտների հիմնական մասը մեր քաղաքացիները սկսել են ծախսել սննդամթերք ձեռք բերելու համար։ Գնաճն ահագնանում է՝ առաջ բերելով մարդկանց բողոքն ու հարցերը։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է՝ տնտեսագիտության տեսանկյունից գնաճը նորմալ երևույթ է։ «Եթե երկրում գնաճ չկա, դա բացասական երևույթի մասին է վկայում, այսինքն՝ դա ապախթանում է արտադրությունը, բիզնեսը, ակտիվությունը և այլն։ Պետք է լինի գնաճ, բայց այդ գնաճը պետք է լինի կառավարելի, պետության կողմից կարգավորելի։ Հայաստանում գնաճը կարգավորում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը։ Այն նախանշել է գնաճ 3 տոկոսի սահմանում՝ գումարած-հանած 1 տոկոս, այսինքն՝ երկուսից չորս տոկոսի սահմանում։ Սա է մեր նախանշած գնաճը։ Սրանից բարձր և ցածր գնաճի պարագայում ունենք խնդիր, և Կենտրոնական բանկը փորձում է այդ խնդիրը իր տարբեր գործիքների միջոցով լուծել։ Բարձր գնաճի դեպքում, բնականաբար, խնդիր է առաջանում նաև փողի գնողունակության, վարկերի, ավանդի տոկոսադրույքի մասով և այլն, այսինքն՝ բանկային ոլորտն ունենում է բավականին լուրջ կորուստներ, գնողունակության նվազում, երբ նախատեսածից բարձր գնաճ է տեղի ունենում։Սակայն պետք է նկատի ունենանք, որ գնաճի վրա ազդում են ոչ միայն Կենտրոնական բանկի գործիքները, այլ նաև այլ գործոններ, օրինակ՝ տրանսպորտային ծախսերը, վառելիքի ծախսերը, պետության կողմից վարվող հարկային քաղաքականությունը, մրցակցությունը և այլն։ Այս պահին պետք է արձանագրենք, որ Հայաստանի գնաճը տասն ամիսների կտրվածքով կազմում է 4,5 տոկոս, որը նախանշած չորս տոկոսից բարձր է, և պատահական չէ, որ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերջին մեկ ամսվա ընթացքում երկու անգամ վերանայեց՝ հասցնելով յոթ տոկոսի։ Կենտրոնական բանկը փորձում է զսպել գնաճը և այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր է ձեռնարկում՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելով»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Պարսյանը։ Ընդգծում է՝ դրա ազդեցությունը գնաճի վրա շատ սահմանափակ է։ «Այն ցուցանիշը, որին ձգտում է Կենտրոնական բանկը, չունենք։ Նշենք նաև, որ այս պահին գնաճը համաշխարհային երևույթ է՝ պայմանավորված վառելիքի գների, տրանսպորտային ծախսերի կտրուկ աճով։ Օրինակ՝ գնաճը ԵԱՏՄ մյուս երկրներում ավելի բարձր է, քան Հայաստանում։ Սեպտեմբերի դրությամբ Ռուսաստանում գնաճը 6,3 տոկոս էր, Բելառուսում՝ 4,6, Ղազախստանում՝ 9,3, Ղրղըզստանում՝ 12,2, իսկ Հայաստանում սեպտեմբերին եղել է 4,3 տոկոս գնաճ։ Բավականին բարձր գնաճ կա նաև եվրոպական երկրներում, Թուրքիայում ևս բավականին մեծ գնաճ կա՝ մոտ 29 տոկոս։ Ընդհանուր տնտեսական գործընթացները բավականին գնաճային են, և Հայաստանը սրանից չէր կարող անմասն մնալ։ Հայաստանի գնաճը տասն ամսվա հաշվարկով 4,5 տոկոսից ավելի բարձր կլիներ, եթե չունենայինք դոլարի փոխարժեքի նվազում։ Եթե դոլարի արժեքը մնար, օրինակ՝ 390 կամ 400 դրամ, ապա միանշանակ գնաճի մակարդակն ավելի բարձր կլիներ, քան այս պահին ունենք։ Այսինքն՝ մի կողմից ունենք գնաճ առաջացնող, մյուս կողմից՝ գնաճ նվազեցնող գործոններ։ Գնաճ առաջացնող գործոններից մեկն այն է, որ Հայաստանի կառավարությունն իր հարկաբյուջետային քաղաքականությամբ, ըստ էության, այս տարի նպաստեց գնաճի առաջացմանը։ Մասնավորապես՝ ապրիլին թոշակների բարձրացումը, հետագայում բավականին մեծ պետական ծախսերի կատարումը գնաճ առաջացրեցին, քանի որ ո՛չ գյուղատնտեսության, ո՛չ ծառայության ոլորտները պատրաստ չէին այդքան մեծ գումարներ «մարսելուն»։ Դրան գումարվեց նաև ամռան ամիսներին Ռուսաստանից մեծ քանակությամբ կապիտալի արտահոսքը մեր երկիր։ Սա ևս մեծ պահանջարկ է առաջացրել շուկայում։ Ունենք ներսի և դրսի գործոններ, որոնք նպաստել են գնաճի առաջացմանը։ Անշուշտ, մարդկանց մեծ մասը չի ընդունում, չի ընկալում, որ գնաճը 4,5 տոկոս է։ Պաշտոնապես գնաճը հաշվարկվում է 425 ապրանքի միջին հաշվարկով, այն դեպքում, երբ մարդիկ հիմնականում սպառում են, ենթադրենք, 70-80 ապրանք ընթացիկ շաբաթվա ընթացքում։ Իրենք նայում են այդ ապրանքների գների փոփոխությունը, որոնց մեջ հիմնական մասը կազմում է սննդամթերքը։ Սննդամթերքի պարագայում ունենք ավելի բարձր գնաճ։ Սննդամթերքի դեպքում մեր գնաճը կազմում է 5,6 տոկոս ամսվա կտրվածքով, իսկ 10 ամսվա կտրվածքով 7 տոկոս է։ Բազմաթիվ օրինակներ կան, որոնց դեպքում մարդկանց ընկալումը գնաճի նկատմամբ շատ տարբեր է լինում։ Բավականին բարձր գնաճ կա վառելիքի ոլորտում։ Այս տարվա հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ բենզինի գինն ավելացել է 17, դիզելային վառելիքինը՝ 37 տոկոսով։ Սրանք իրենց հերթին որոշակի գնաճ են առաջացնում ամբողջ տնտեսության մեջ։ Երբ վառելիքը, դիզելը թանկանում է, թանկանում է շինարարությունը, տրանսպորտը, գյուղոլորտը, և ընդհանուր շղթայական թանկացումներ են տեղի ունենում։ Ուստի, այս գնաճն ունի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոններ։ Ներքին գործոնի հիմնական խնդիրը, անշուշտ, հարկաբյուջետային քաղաքականությունն է, Կենտրոնական բանկի կողմից վարվող քաղաքականությունը և նաև մրցակցային դաշտը Հայաստանում։ Հայաստանում, ցավոք, գները արագ բարձրանում, բայց շատ դանդաղ են իջնում՝ պայմանավորված նաև մրցակցության սահմանափակությամբ և մրցակցային կազմակերպությունների թվի պակասով»,-նկատում է մեր զրուցակիցը։

Բայց մյուս կողմից՝ մեր երկրում առկա է աղքատության բարձր շեմ, աշխատավարձի միջին շեմը ցածր է և այլն։ Այս իրավիճակում գոնե Հայաստանում արտադրվող ապրանքների մասով պետությունը կարո՞ղ է թույլ չտալ շեշտակի գնաճ՝ բացի ԿԲ-ի գործիքակազմն այլ միջոցներ կիրառելով։ «Պետության կողմից վարվող քաղաքականությունն, այնուամենայնիվ, անուղղակի է ազդում գների վրա՝ լինի վարկերի, գնումների սուբսիդավորումը, որը կիրականացվի, ենթադրենք, անշարժ գույքի շուկայում, և այլն։ Բայց, ընդհանուր առմամբ, դրա ազդեցությունը խիստ սահմանափակ է։ Բացի այդ, երբ պետությունը գինն է սուբսիդավորում, այնուամենայնիվ, խնդիրը մնում է տնտեսության մեջ։ Այս պահին ունենք առաջարկի խնդիր, այսինքն՝ մեծ քանակությամբ ապրանքներ չենք կարողանում արտադրել, և երկրորդը՝ հումքի նյութի գներն են թանկացել, որը Հայաստանի հետ կապված խնդիր չէ։ Ընդհանուր միջազգային շուկայում վառելիքի գինը մարտից սկսած թանկացել է, որովհետև Իրան-ԱՄՆ հակամարտության հետևանքով էներգակիրների մատակարարումների շուկաները խաթարվել են, գներն աճել են։ Սա ինքնաբերաբար ամեն ինչի վրա ազդել է։ Երբ Հայաստանի կառավարությունը փորձի սուբսիդավորել, ասենք, սպառողին, ըստ էության, խնդիրը չի լուծվելու, դա կարող է նույնիսկ լրացուցիչ գնաճ ստեղծել։ Այստեղ խնդիրն այլ է։ Հայաստանի կառավարությունն ի վիճակի՞ է էժան էներգակիրներ գտնել, համեմատաբար մատչելի կամ մրցունակ ռեսուրսներ ձեռք բերել, և ամենակարևորը՝ մեր կառավարությունը պատրա՞ստ է աջակցել բիզնեսներին, որ իրենք բարձր արտադրողական տեխնոլոգիաներ բերեն, արտադրություններ ստեղծեն, որի հետևանքով գները կիջնեն։ Մյուս կարևոր խնդիրը շուկան է։ Հայաստանի շուկան շատ փոքր է։ Շատ արտադրողներ կատարում են ծախսերը, դրանք բաշխում են փոքր շուկայի վրա։ Իրենց պետք է մեծ շուկա։ Մեր դեպքում նաև շատ կարևոր է շուկաների առկայությունը, եթե ուզում ենք գներն իջեցնել»,-եզրափակում է Սուրեն Պարսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular