ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Հայաստանում քաղաքական և հասարակական գործիչների, իրավապաշտպանների ու ընդդիմադիր կուսակցությունների և, ընդհանրապես, հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել Ստեփանավանի համայնքապետի ընդդիմադիր թեկնածու, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի ողբերգական մահը քրեակատարողական հիմնարկում:

Քրեակատարողական ծառայությունը (ՔԿԾ) հայտնել է, որ առավոտյան ժամը 08։30-ի սահմաններում արձանագրվել է նրա կենսաբանական մահը՝ սրտի կաթվածից։ Ընդդիմադիր դաշտը տեղի ունեցածը որակում է որպես գործող իշխանության քաղաքական հետապնդումների, վրեժխնդրության և համակարգված ռեպրեսիաների ողբերգական հետևանք:

 «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ Արսեն Գևորգյանը Նիկոլ Փաշինյանի քաղաքական հաշվեհարդարի ու վրեժխնդրության հերթական զոհն է. «Այս ամենի անմիջական պատասխանատվությունը կրում է օրվա իշխանությունը՝ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արդարադատության նախարարի, Քրեակատարողական ծառայության պետի և մյուս պատասխանատու գերատեսչությունների հետ միասին։ Մենք բազմիցս ենք արձանագրել, թե ինչպիսի պայմաններ են տիրում մեր քրեակատարողական հիմնարկներում»։ Նա նաև ուշադրություն է հրավիրել իշխանամերձ ռեսուրսների կողմից իրականացված հոգեբանական ճնշումների վրա. «Փակ հղումներով անընդհատ կարդալը, թե դու հանցագործ ես, երբ ընդամենը ցանկացել ես առաջադրվել որպես համայնքապետ, ահռելի հոգեբանական ճնշում է։ Ամեն մարդ չէ, որ կարողանում է դիմանալ, երբ համացանցում քո նկարների տակ ով ինչ ուզում գրում է, ինչի մեջ ասես մեղադրում են։

Հետո կարող է քեզ անմեղ էլ ճանաչեն, բայց դրանով մարդու կյանքն արդեն խաթարված է»։

Արսեն Գևորգյանի մահը խոր արձագանք է գտել հանրային-քաղաքական գործիչների շրջանում: Սամվել Կարապետյանը բանտից հայտարարություն է տարածել, որտեղ շեշտել է, որ ապօրինի կալանքի պայմաններում վրա հասած մահվան պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից, իսկ Գոհար Մելոյանն արձանագրել է, որ կալանքն ընդդիմախոսների նկատմամբ դարձել է պատժիչ մահակ։ Լիլիթ Գալստյանի գնահատմամբ՝ «սա սոսկ ողբերգություն չէ, այլ՝ համակարգված ռեպրեսիա»։ Քրիստինե Վարդանյանը նկատել է. «Կալանավորվելը այսօր Հայաստանում ընդդիմադիրի համար լավագույն սցենարն է փաստորեն, որովհետև կարող է՝ փողոցում գնդակահարվես»։ Նա նաև հարցադրում է արել դատախազին ու դատավոր Արամ Գրիգորյանին, որոնք ընտրություններից 4 օր առաջ կալանավորման վճիռ կայացրեցին՝ կալանքը վերածելով անհամաչափ պատժի։ Ռոբերտ Ամստերդամը ընդգծել է, որ կալանքը որպես պատիժ օգտագործելը արդարադատության չարաշահում է, իսկ Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հայտարարել է, որ Արսեն Գևորգյանը դարձավ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի կողմից ժողովրդավարական և քաղաքացիական ազատությունների դեմ սանձազերծված արշավի հերթական զոհը։ Գառնիկ Դանիելյանն իր հերթին նշել է. «Օր չկա, որ մահ ու աղետ չբերեք մեր երկրին. ութ տարի է՝ արյուն եք տենչում»։ Մանե Թանդիլ յանը հարցադրում է արել. «Ի՞նչ է սա, եթե ոչ՝ սպանություն քաղաքական այլախոհության պատճառով»։ Սուրեն Սուրենյանցն ընդգծել է, որ Արսեն Գևորգյանի մահը Փաշինյանի իշխանության քաղաքական հետապնդումների և վրեժխնդրության հետևանք է: Իսկ Արամ Վարդևանյանը դիմել է իշխանություններին՝ ասելով. «Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով»։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ բանտում հերթական ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատվությունը կրում է նա, ում պատվերով մարդկանց անհիմն կալանավորում են, իսկ Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ «Գլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով»։

Հատկանշական է, որ ողբերգությունը տեղի է ունենում Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ձևավորման 30-ամյակի օրը։ Ընդդիմադիրները շեշտում են, որ Արսեն Գևորգյանը միակ ընդդիմադիր թեկնածուն կամ համայնքապետը չէ, որը ենթարկվել է իշխանությունների ճնշումներին ու անազատությանը։ Այսպես, անազատության մեջ է գտնվում Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը, երկար ժամանակ անազատության մեջ է պահվել Վանաձորի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, իսկ Փարաքարում ընտրություններում հաղթելուց ամիսներ անց առեղծվածային հանգամանքներում սպանվել էր ընդդիմադիր համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանը։

Ընդդիմադիր գործիչներն ու իրավապաշտպանները արձանագրում են, որ անհամաչափ կալանքներն ու քաղաքական հետապնդումները դարձել են համակարգային, ինչի մասին ահազանգել է անգամ ԵԽԽՎ-ն իր վերջին զեկույցներում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular