Ռուսական պատվիրակությունը Աբու Դաբիում Եվրոպայի ներկայացուցիչների հետ շփումներ չի ունեցել. Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական պատվիրակությունը Աբու Դաբիում, ուր ժամանել էր Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների համար, Եվրոպայի ներկայացուցիչների հետ շփումներ չի ունեցել։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ո՛չ, նման շփումներ չէին պլանավորվում, ի նկատի չէին առնվում, և նման շփումներ չեն եղել», - ասել է նա