ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մերժել է Փիթ Հեգսեթի իմփիչմենթի ընթացակարգ նախաձեռնելու փորձը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ընթացակարգային քվեարկության ընթացքում մերժել է պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի իմփիչմենտի ընթացակարգ նախաձեռնելու փորձը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նախաձեռնությունը պրոֆիլային կոմիտե ուղարկելու որոշմանը կողմ է քվեարկել 211 կոնգրեսական, դեմ՝ 204-ը:
Մինչև տարեվերջ Կոնգրեսի երկու պալատները վերահսկում են հանրապետականները: Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևը պրոֆիլային կոմիտե ուղարկելը, որտեղ մեծամասնությունը նրա կուսակիցներն են, նշանակում է, որ նախաձեռնությունը փաստացի արգելափակված է: Կոմիտեի հանրապետականները թույլ չեն տա հաստատել փաստաթուղթը մինչև Կոնգրեսի ընթացիկ գումարման ավարտը:
Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի անդամ Թոմաս Մեսսին գործընկերների քննարկմանն էր ներկայացրել Պենտագոնի ղեկավարի նկատմամբ իմփիչմենթի ընթացակարգ սկսելու նախաձեռնություն: Ինքը՝ Հեգսեթը, մամուլի ասուլիսի ժամանակ անարդար էր անվանել իր հրաժարականին հասնելու օրենսդիրների փորձը:
Բազմաթիվ դեմոկրատ կոնգրեսականներ և որոշ հանրապետականներ դժգոհություն են հայտնում ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության համատեքստում Պենտագոնի ղեկավարի գործողություններից: Նոյեմբերի 3-ին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հաղթանակ են տարել դեմոկրատները: Հաջորդ՝ 120-րդ գումարման Կոնգրեսը, որը ձևավորվելու է ընտրությունների արդյունքներով, աշխատանքը կսկսի 2027 թվականի հունվարի 3-ին: Երկու պալատներում մեծամասնություն արդեն կստանան դեմոկրատները, և նրանք ստիպված կլինեն կրկին ներկայացնել Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևը: