ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Հանրային-քաղաքական լայն համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը. Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանրային-քաղաքական լայն համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը, գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Դրսից մեզ պիտակավորում են «ագրեսոր», իսկ ներսում, իրոք, վերածվել ենք ագրեսիվ հասարակության։

Կալանքները, կալանավայրերում՝ մահերը, ճանապարհների սահմռկեցուցիչ վթարները՝ անվերջ մահերով, կենցաղային վեճերը՝ դանակահարություններով ու կրակոցներով, համատարած անզիջողականությունը։ Հայաստանում մթնոլորտը ծայրահեղ ագրեսիվ է։

Սուտ է, թե նման պայմաններում մենք կարող ենք սահմանին խաղաղություն ապահովել։ Սուտ է, թե նման մթնոլորտում մենք կարող ենք որևէ լուրջ, միասնական կարևորության հարց քննարկել։ Տարիներ տևող՝ իշխանական ներքին ագրեսիան բերել է հասարակական հյուսվածքի քայքայման։

Մենք առերեսվում ենք մեր կյանքի դեհումանիզացիայի հետ։ Մենք առերեսվում ենք նաև երկրի ներսում իռացիոնալ-անտարբերության հետ։ Այս պայմաններում ոչ մի կարևոր հարցի լուծում մենք չենք կարողանալու գտնել։ Ժամանակը խեղդելու է, իսկ մենք անպատրաստ ենք լինելու լուծումներ գտնելու։ Խոսքը թե´ արտաքին քաղաքական, թե´ ներքին սուր խնդիրների մասին է։

Մեր հանրային օրակարգը կարիք ունի առավելագույն հստակեցման.

Ազատություն. Հանրային-քաղաքական լայն համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը։ Բանտերի դռները պետք է բացվեն։ Ազատության պահանջը ամեն րոպե, ամեն վայրկյան պետք է ուժեղացվի, պետք է ձևավորվի համապատասխան մթնոլորտ։

Ապաագրեսիվացում. Մթնոլորտը պետք է փոխել։ Պետք է սկսել քաղաքացու հետ երկխոսության պրոցես։ Անկախ այն բանից, թե քաղաքացին ո´ր ընտրազանգվածից է, ո´ւմ է ձայն տվել կամ չի տվել։ Երկրում ագրեսիան մեղմելու համար, մարդկային դեմքով հասարակության վերականգնման համար պետք է սկսել խոսել բոլորի հետ՝ բացատրելով, թե որոնք են Հայաստանի իրական խնդիրները, փորձել մարդկանց դուրս քաշել ագրեսիվ հակամարտության դաշտից։

Ընդհանուր օրակարգեր. կան խնդիրներ, որոնք ընդհանուր են բոլոր ընտրազանգվածների համար՝ «քաղաքականությամբ զբաղվողների և չզբաղվողների» համար։ Կազմել այդ ցանկը, ու դրանց լուծումները ներկայացնել հասարականությունը։ Մենք ընդհանուր շատ բան ունենք՝ և´ խնդիրներ, և´ արժեքներ, և´ նպատակներ։ Քվեաթերթիկը դիագնոզ չէ, և հավիտյան չէ։ Ընդհանուր օրակարգային հարցերի նկատմամբ քաղաքացիների հետաքրքրվածությունը և միասնական լուծումների ակտիվ փնտրտուքը կփոխի մթնոլորտը։
Համախմբումը ավելին է, քան ձևաչափը.

Այսօրվա Հայաստանում ելքեր գտնելու համարձևաչափերի նպատակը համախմբում ապահովելն է։ Համախմբում ընտրազանգվածների ու նաև ընտրության չգնացողների։ Քաղաքացուն, հասարակությանը միասնական քննարկումների և միասնական լուծումների պրոցեսին ներգրավելը։ Սա է միակ ելքը, ու վստահեցնում եմ՝ լրիվ հնարավոր է։
Ընդդիմության օգտին չքվեարկած կամ ընդհանրապես չքվեարկած հարյուր հազարավոր մարդկանց համար նույնպես ընդունելի չէ, որ բանտերում ու կալանքների տակ են Ծառուկյանը, Կարապետյանը, Քոչարյանը, սրբազանները,  Թևանյանը, Աշոտյանը, Գրիգորյանը, Մանուկյանը և այլք։ Ընդդիմությանը չքվեարկած կամ ընդհանրապես չքվեարկած հարյուր հազարավոր մարդկանց համար ընդունելի չէ, երբ բանտում հանիրավի կալանավորված մարդ է մահանում։ Ընդունելի չէ, որ 13  տարեկան երեխային կարող են ավտոբուսից իջեցնել՝ չմուծելու համար։ Էս ու՞ր ենք հասել։ Անընդունելի է ներքին արգրեսիայի և անզիջողականության մթնոլորտը՝ մահաբեր ճանապարհները, մահաբեր կենցաղային վեճերը, չլուծվող սոցիալական խնդիրները՝ Երևանի պարալիզացված փողոցներ, քաղցկեղածին օդ, թանկացումներ և այլն։ Այս ամենը բոլորի խնդիրն է՝ բոլոր գիտակից, նորմալ մարդկանց, որոնք ուզում են շարունակել ապրել Հայաստանում»,-գրել է նա: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular