ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Ադրբեջանին շնորհավորել են հաղթանակի կապակցությամբ, բայց հարևաններն ու մեծ տերությունները լռել են»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանը պաշտոնական շնորհավորանքներ է ստացել մի շարք պետություններից և միջազգային կազմակերպություններից 2020 թվականին Արցախյան երկրորդ պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ։ Սակայն, ո՛չ հարևան երկրներից, ո՛չ էլ մեծ տերություններից՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներից, Բաքուն շնորհավորանքներ չի ստացել, գրում է ordomundi.ru–ն։ 

Շնորհավորանքներ տված երկրներն են Թուրքիան (նախագահ, Արտաքին գործերի նախարարություն, Պաշտպանության նախարարություն, Ներքին գործերի նախարարություն, Ազգայնական կուսակցություն և Նոր կուսակցություն), Պակիստանը (նախագահ և վարչապետ), Սաուդյան Արաբիան  (թագավոր և թագաժառանգ), Ղրղզստանը (նախագահ), Ուզբեկստանը (նախագահ), Ղազախստանը (նախագահ), Սիրիան (արտաքին գործերի նախարարություն), Ուկրաինան (դեսպան Ադրբեջանում), Իսրայելը (դեսպանություն Ադրբեջանում) և չճանաչված «Հյուսիսային Կիպրոսը» (արտաքին գործերի նախարարություն):

Շնորհավորանքներ հղած միջազգային կազմակերպությունների թվում են Իսլամական համագործակցության կազմակերպությունը, Իսլամական աշխարհի կրթական, գիտական ​​և մշակութային կազմակերպությունը, Թյուրքական պետությունների խորհրդարանական ասամբլեան, Թյուրքական մշակույթի և ժառանգության հիմնադրամը, Թյուրքական ներդրումային հիմնադրամը, Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական ասամբլեան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գտնվող մշակույթների մերձեցման միջազգային կենտրոնը:

Ըստ լրատվամիջոցների Ադրբեջանը շարունակում է օգտագործել թյուրքական և իսլամական բազմակողմ հարթակները, նաև թուրք դաշնակիցների ցանցը, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում անձնական կապերը իր օրակարգը առաջ մղելու համար: 2025 թվականին այս շնորհավորողների ցանկն ավելի կարճ էր և չէր ներառում Սիրիան, Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Թուրքական ներդրումային հիմնադրամը: Ընդ որում Ադրբեջանին չեն շնորհավորել հարևաններ Իրանը և Վրաստանը, ինչես նաև այնպիսի խոշոր երկրները ինչպիսիք են Ռուսաստանը, ԱՄՆ–ը, Չինաստանը, Հնդկաստանը, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը, Եվրամիությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular