Վայոց ձորի մարզի Վայք համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 10-ին՝ ժամը 10։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան բնակավայրում և դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։