Մոսկվան, Պեկինը և Վաշինգտոնը կարծիքներ են փոխանակում ԱԽՏՀ գագաթնաժողովում Վլադիմիր Պուտինի, Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման օրակարգի շուրջ. Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվան, Պեկինը և Վաշինգտոնը կարծիքներ են փոխանակում ԱԽՏՀ գագաթնաժողովում Վլադիմիր Պուտինի, Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման օրակարգի շուրջ: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մոսկվան, Պեկինը և Վաշինգտոնը կարծիքներ են փոխանակում ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի և ամերիկյան ղեկավար Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման օրակարգի շուրջ
Տեղի է ունենում առաջարկների փոխանակում հանդիպման հնարավոր օրակարգի վերաբերյալ։ Կողմերը կարծիքներ են փոխանակում այդ հաշվով։ Կարող են լինել ամենատարբեր հարցեր», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Թրամփի մտադրությունը՝ շփումների ընթացքում բարձրացնել ապամիջուկայնացման հարցերը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կմեկնի Չինաստան և մտադիր է հանդիպել Պուտինի և Սի Ծինփինի հետ: