ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Հայաստանում Եվրամիությանը միանալու վերաբերյալ հանրաքվեն պետք է նախորդի հայտի ներկայացմանը. ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հայաստանում Եվրամիությանը միանալու վերաբերյալ հանրաքվեն պետք է նախորդի հայտի ներկայացմանը, վստահ է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Փաշինյանի թիմի նախաձեռնած՝ Եվրոպական միությունում Հայաստանի համար տեղի որոնումը հանգեցրել է պարադոքսալ իրավիճակի, երբ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից ստացված իրական օգուտներն օգտագործվում են մեկ այլ ինտեգրացիոն բլոկ անցնելու անիրական գաղափարը առաջ մղելու համար»,- ասել է Պանկինը:

Նրա կարծիքով՝ ստեղծված հանգամանքներում օրինաչափ տրամաբանական ելքը կլիներ հանրաքվեն, որտեղ Հայաստանի ժողովուրդը, ինչպես նախատեսված է երկրի Սահմանադրությամբ, կարտահայտեր իր կամքը իր հետագա ինտեգրացիոն կուրսի վերաբերյալ:

«Ընդ որում, տրամաբանությունը հուշում է, որ սկզբում պետք է հանրաքվե անցկացնել և հարցնել ժողովրդին, իսկ հետո պաշտոնական հայտ ներկայացնել Բրյուսել, այլ ոչ թե հակառակը, ինչի վրա վերջին շրջանում հրապարակայնորեն պնդում է Հայաստանի ղեկավարությունը», - նշել է Պանկինը:

Փոխնախարարը պարզաբանել է, որ եթե հայտը ներկայացվի, ժողովրդի կարծիքը այլևս ոչ ոքի հետաքրքիր չի լինի:

«Այն ակնհայտ առավելությունների օբյեկտիվ ընկալման համար, որոնք Հայաստանը ստացել է որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, և ինտեգրացիոն կապերի խզումից հնարավոր կորուստների համար վերջերս հանրությանը ներկայացվել է Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարության կատարման շրջանակներում պատրաստված զեկույցը՝ Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին», - հիշեցրել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:

Նա հստակեցրել է, որ զեկույցում շարադրված սցենարը դիտարկվում է որպես ծայրահեղ միջոց՝ տնտեսական անվտանգության ռիսկերը և Միության անդամ պետությունների համար վնասը կանխելու նպատակով:

«Կիրականացվի արդյոք դա, կախված է Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների մոտ առաջացած մտահոգությունները փարատելու հայկական ղեկավարության պատրաստակամությունից», - նշել է Պանկինը:

Նա հայտնել է, որ առայժմ այդ հաշվով Երևանից կառուցողական ազդակներ Մոսկվայում չեն ստացել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular