Հնդկաստանում շրջվել է ուղևորատար ավտոբուսը. կան զnhեր և վիրավnրներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀնդկական Ուտար Պրադեշ նահանգում՝ Ագրա-Լաքհնաու մայրուղու վրա, շրջվել է Ռաջաստանից Բիհար ընթացող ուղևորատար ավտոբուսը: Սրահում եղել է 50–60 մարդ, որոնց մեծ մասը մեկնում էր տուն՝ Չհաթ տոնին:
Հնդկական ԶԼՄ-ների նախնական տվյալներով՝ ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է մեկից երեք մարդ, տասնյակ մարդիկ ստացել են վիրավորումներ (որոշների վիճակը գնահատվում է ծանր): Դեպքի վայրում աշխատում են ոստիկանությունը, հրշեջները և SDRF-ի փրկարարները, որոնք կտրում են թափքի կառուցվածքները՝ արգելափակված ուղևորներին դուրս բերելու համար:
Վթարի պատճառները պարզվում են: Հավանական վարկածների թվում ուղևորները նշում են անվադողի պայթյունը կամ այն, որ վարորդը եղել է ալկոհոլային ազդեցության տակ:
Իշխանությունները դեռևս պաշտոնական եզրակացություն չեն տվել: