ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Կասեցում Ջրվեժի աղբավայրում. տնօրենը տուգանվել է 5.4 մլն դրամով․ ԲԸՏՄ

ԻՐԱՎՈՒՆՔ

Կասեցում Ջրվեժի աղբավայրում. տնօրենը տուգանվել է 5.4 մլն դրամով, հայտնել են ԲԸՏՄ-ից:

««Հետք» լրատվական կայքում Ջրվեժի աղբավայրի վերաբերյալ հրապարակված նյութերի, պետական գերատեսչություններից ստացված գրությունների և քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից «Անկոլո» ՍՊԸ-ի շահագործած Ջրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են մի շարք կոպիտ խախտումներ։

Մասնավորապես՝

Ընկերությունը Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի հետ կնքված վարձակալության պայմանագրերի հիման վրա շահագործում է համայնքային սեփականություն հանդիսացող՝ համապատասխանաբար 1հա և 2հա մակերեսներով հողատարածքներ։

Ընկերությունը 1հա մակերեսով հողատարածքում, կոմունալ ենթակառուցվածքների (աղբավայրի) կազմակերպման նպատակով, իրականացրել է աղբի հարթեցման և թաղման աշխատանքներ՝ առանց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ստացված փորձաքննական դրական եզրակացության։

Ընկերությունը 2հա մակերեսով մյուս հողատարածքի շահագործման համար նախկինում տրված փորձաքննական դրական եզրակացության պահանջները կատարել է ոչ ամբողջությամբ․

Թափոնների ընդունմանը զուգահեռ դրանց անմիջական սեղմման և 0,25 մետր հաստությամբ մեկուսիչ հողի շերտով ծածկման գործընթացն իրականացվել է մասնակի։

Աղբավայրի տարածքում չեն նախատեսվել անձրևաջրերի և զտվածքի հավաքման ու հեռացման կառույցներ, ինչպես նաև չի ապահովվել լվացող սարքավորումների շահագործումը։

  • Ընկերությունը սահմանված կարգով և ժամկետում չի ներկայացրել վտանգավոր թափոնների վերաբերյալ «Ձև N 1-թափոն (տարեկան)» հաշվետվությունը։
  • Ստուգմամբ պարզվել է, որ Ջրվեժ գյուղի վարչական սահմաններում գտնվող 1,404 քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքը լցված և հարթեցված է աղբով, ինչի հետևանքով վնաս է պատճառվել հողային ռեսուրսներին։

Առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացության գործունեություն իրականացնելու փաստով Ընկերության նկատմամբ կայացվել է գործողությունը կասեցնելու որոշում։

Որոշման կատարումն ապահովելու նպատակով այն ուղարկվել է ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն։

Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 5,430,000 ՀՀ դրամի չափով։

Ներկայացվել է հողային ռեսուրսներին պատճառված վնասի փոխհատուցման պահանջ՝ 26,535 ՀՀ դրամի չափով։

Արձանագրված խախտումները սահմանված ժամկետում վերացնելու նպատակով Ընկերությանը տրվել է պարտադիր կատարման հանձնարարական»,- հայտնել են ընկերությունից: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular