ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Արցախյան 44-օրյա պատերազմից, առավել ևս՝ 2023 թվականի սեպտեմբերի՝ Արցախի դեմ ռազմական ագրեսիայից ու ավելի քան 100 հազար հայերի հարկադիր տեղահանությունից հետո Ադրբեջանի ղեկավարությունը ձևավորել է արտաքին քաղաքականության նոր ինքնաընկալում։ Բաքուն այլևս չի բավարարվում տարածաշրջանային հաղթողի կարգավիճակով և աստիճանաբար դիրքավորում է իրեն որպես միջազգային հարաբերություններում ինքնուրույն, միջին ուժ ունեցող խաղացող՝ պետություն, որն ընդունակ է որոշումներ կայացնել առանց խոշոր տերությունների թույլտվության կամ հովանավորության և պատրաստ է բաց առճակատման գնալ ինչպես հեռավոր դերակատարների, այնպես էլ ամենամոտ գործընկերների հետ։

Այդ արհեստական ինքնավստահության արմատում, թերևս, այն դասն է, որը Ալիևը քաղել է Արցախի շուրջ տեղի ունեցածից։ Ի վերջո Արցախի հայերի նկատմամբ կատարված ռազմական հանցագործությունները, էթնիկ զտումը և մշակութային ժառանգության ոչնչացումը ո՛չ տարածաշրջանային, ո՛չ գլոբալ խոշոր ուժերի կողմից էական հակազդեցության չարժանացան, ընդամենը որոշակի կցկտուր ձևակերպումներ հնչեցին և վերջ։ Չհետևեցին ո՛չ պատժամիջոցներ, ո՛չ տնտեսական կամ քաղաքական այնպիսի գին, որը կստիպեր Բաքվին վերանայել իր վարքագիծը։ Եթե ստացվեց այդ ամենը հանդուրժելի դարձնել, վստահ է Բաքուն, ապա մյուս հարցերում ևս կարելի է գործել ազատ և գրեթե անպատիժ, քանի որ միջազգային հանրությունն ու մյուս ուժերը, միևնույնն է, չեն կարողանալու իրեն պատժել։ Ուստի, Ալիևը «անպատժելիության» տրամաբանությունը փորձում է տարածել այլ ուղղությունների վրա։

Այդ տրամաբանությունն առավել հստակ երևում է Եվրոպայի հետ հարաբերություններում։ Երբ եվրոպական կառույցները ընդունում են Ադրբեջանի գործողությունները դատապարտող որոշում, Ալիևը պատասխանում է ոչ թե դիվանագիտական զսպվածությամբ, այլ մատ թափ տալու և սպառնալիքի լեզվով։ Ռուսաստանի հետ էլ, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ կարգին է: Ադրբեջանի համար ամենաբարդ և ամենավտանգավոր դաշտերից մեկը Իրանի հետ հարաբերություններն են։ Սակայն Բաքվի «ինքնուրույնության» ամենահետաքրքիր փորձությունը Թուրքիայի հետ հարաբերություններում է՝ այն երկրի հետ, որը ադրբեջանական քարոզչության մեջ սովորաբար անվանում են «մեծ եղբայր», և որի հետ կապը ներկայացվում է «մեկ ազգ, երկու պետություն» բանաձևով։ 2026 թվականի սեպտեմբերի կեսերին Ադրբեջանի պետական դպրոցներում ուժի մեջ մտան հիջաբի հետ կապված նոր կանոնակարգերը, որն էլ դժգոհության առիթ դարձավ Թուրքիայում՝ առաջ բերելով սուր քննադատության ալիք։

Այդ որոշումը չեղյալ հայտարարելու կոչերին ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանությունները զգուշացրեցին, որ հարաբերությունները կտուժեն, եթե քննադատությունը շարունակվի, հիշեցնելով, որ Թուրքիան ևս սահմանադրորեն աշխարհիկ երկիր է, և հայտարարելով, որ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը չի արդարացնում ներքին գործերին միջամտությունը։ Դրանից հետո լարվածությունը ոչ թե թուլացավ, այլ ստացավ ինստիտուցիոնալ ձևեր։ Ադրբեջանը միջազգային հետապնդում հայտարարելու պահանջ ներկայացրեց Թուրքիայում ապրող յոթ լրագրողի նկատմամբ՝ նրանց մեղադրելով սահմանադրական կարգի բռնի տապալման կոչերի և կրոնական հողի վրա ատելություն հրահրելու մեջ, իսկ հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն 31 թուրք քաղաքացու, այդ թվում՝ լրագրողների, գիտնականների, հոգևորականների և մեկ պատգամավորի, արգելեց մուտքը երկիր։

Թուրքիայի հետ այս վեճի ենթատեքստում առանցքային դեր է խաղում Իսրայելը։ Ադրբեջանը խորացնում է իր հարաբերությունները Իսրայելի հետ այն պահին, երբ Անկարայի և Երուսաղեմի հարաբերությունները Գազայի և Սիրիայի պատճառով գտնվում են ցածրագույն կետում։ Իսրայելը Ադրբեջանի ռազմական կարիքների խոշոր մատակարարն է, իսկ Ադրբեջանն Իսրայելին մատակարարում է նավթ, և հենց այդ կապերն էր պաշտպանում «Նոր Ադրբեջան» կուսակցությունը՝ դրանք բնութագրելով որպես միջազգային իրավունքի և փոխադարձ շահերի վրա հիմնված հարաբերություններ։

Այս ֆոնին կարևոր է նայել նաև Երևանի արտաքին քաղաքականությանը՝ համեմատություն անցկացնելու տեսանկյունից։ Հայաստանի իշխանությունները իրենց կողմից վարվող քաղաքականությունը ներկայացնում են որպես բազմավեկտոր հավասարակշռում, որի նպատակն է ընդլայնել մանևրի տարածքը՝ զարգացնելով կապերը Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի և այլ գործընկերների հետ, մինչդեռ նրանց՝ բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններին միաժամանակ գոհացնելու ձգտումը վտանգում է երկիրը վերածել այդ կենտրոնների մրցակցության թատերաբեմի։

Բաքվի ընտրությունը, թվում է, հակառակն է։ Այն գնում է առճակատման գրեթե բոլոր խոշոր ուժերի հետ՝ այդպիսով ուղարկելով «ես ինքս եմ խաղացողը» մեսիջը։ Բայց հենց այստեղ առաջ է գալիս ինքնուրույնության սահմանների հարցը։ Եթե Ադրբեջանի քաշը դիտարկենք ոչ թե Հարավային Կովկասի, այլ այն կենտրոնների ֆոնին, որոնց հետ նա միաժամանակ բախվում է՝ Եվրոպայի, Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի, պարզ է դառնում, որ նրա հնարավորությունները սահմանափակ են։ Տպավորություն է, որ Բաքուն իր ոտքերը վերմակի սահմաններից շատ հեռու է պարզում։ Երկրի ինքնավստահության գլխավոր հենարանը էներգակիրներն են, սակայն հենց դրանք են նաև նրա հիմնական խոցելիությունը։ Պարզ է, որ Ադրբեջանի եկամուտների հիմնական մասը գալիս է էներգակիրների շուկայից, իսկ եթե այդ շուկայում փոփոխություն տեղի ունեցավ, այն անմիջապես ազդելու է Բաքվի վրա։ Օրինակ՝ Եվրախորհրդարանի հետ բախվող Բաքուն միաժամանակ կախված է եվրոպական գազի շուկայից. էներգետիկ «լծակը» երկկողմանի է։ Եվ եթե հանկարծ իրավիճակ փոխվեց, ու ռուսական գազը կրկին մուտք գործեց եվրոպական շուկա, ապա Եվրոպայի համար Ադրբեջանը կկորցնի իր նախկին նշանակությունը։

Ներքին հարթակում պատկերը նույնպես հանգիստ չէ. դպրոցական հիջաբի շուրջ ճգնաժամը՝ իր բողոքի ակցիաներով, ձերբակալություններով և ինտերնետի խափանումների մասին հաղորդումներով, ցույց է տալիս, որ աշխարհիկ և խիստ կենտրոնացված կառավարման մոդելը ճնշման տակ է ոչ միայն դրսից, այլև ներսից։ Ինքնուրույնության ստրատեգիական գաղափարն առաջ տանող Ալիևի բռնապետական վարչակազմը նաև ներքին հենարան ունենալու խնդիր ունի։

Ինչո՞վ կարող է ավարտվել այս ամենը։ Միանշանակ է, որ Բաքուն իր պատկերացրած չափազանց մեծ ինքնուրույնությունը չի կարողանալու տևական ժամանակ պահպանել, քանի որ դրա համար չունի երկարաժամկետ ռեսուրսներ։ Տարբերակներից մեկը թուրքական ձգողության սցենարն է, երբ ժամանակի ընթացքում Թուրքիան կփորձի իր ազդեցությունն ավելի ընդլայնել Ադրբեջանի վրա և հնազանդեցնել ադրբեջանական իշխանություններին՝ գործելու իրենց աշխարհաքաղաքական տեսլականի շրջանակներում։ Երրորդ հետագիծը Ռուսաստանի վերադարձի սցենարն է։ Բնական է, որ Ուկրաինայում ընթացող պատերազմի ֆոնին Մոսկվայի ազդեցությունը հիմա Բաքվի վրա էականորեն թուլացել է, ու Ռուսաստանն իրավիճակի հանգուցալուծումից հետո փորձելու է վերականգնել իր դիրքերը Հարավային Կովկասում։ Պատահական չէ, որ հիջաբի շուրջ առաջացած լարվածության ֆոնին թուրք վերլուծաբաններից ոմանք գրում են, որ եթե Ադրբեջանը Թուրքիայի հետ չդաշնակցի և չընդունի թուրքական ազդեցությունը, ապա Ուկրաինայի պատերազմի ավարտից հետո Ռուսաստանը մեծ թափով կվերադառնա Հարավային Կովկաս և Ադրբեջանին կդնի իր ազդեցության տակ։ Այսինքն, իրավիճակի ընտրությունը ներկայացվում է դիլեմայի տեսքով՝ կա՛մ Թուրքիա, կա՛մ Ռուսաստան։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular