ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Նիկոլ Փաշինյանի առաքելությունը, որը նա պետք է կատարի, հետևյալն է. պետք է հրաժարվենք պատմական կարծրատիպերից, ինչպես ժամանակին այստեղ ասում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը, այսինքն՝ պետք է հրաժարվենք Արցախն ընկալել որպես հայկական, պետք է հրաժարվենք Հայաստանի Հանրապետության հայկական բովանդակությունից, պետք է դադարենք Ռուսաստանի և Իրանի ռազմավարական դաշնակիցը լինել և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ մեկտեղ դառնանք թյուրքական աշխարհի մաս՝ առանց անվտանգային երաշխիքների»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը, երբ անդրադառնում ենք Հայաստանի գործող իշխանությունների համար սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությանը։ Իսկ հետո արձագանքում է դիտարկմանը, թե ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանին պետք սահմանադրական այս փոփոխությունները, բացի այդ առաքելությունը կատարելուց։ «Գրեթե կասկած չունեմ, որ Ադրբեջանը նաև որոշակի առումով Նիկոլ Փաշինյանի վրա անձնական ճնշման մեթոդներ է բանեցնում՝ ստիպելով նրան արագացնել գործընթացը։ Մի փուլ եղավ, երբ հայկական կողմի հետ կրկին տարաձայնություններ կային, և ի հայտ եկավ Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսը, որտեղ Արցախի՝ Նիկոլ Փաշինյանի նշանակյալ նախկին նախագահն ինչ-որ բացահայտումներ պետք է աներ։ Իսկ ո՞վ է ասել, որ այդ հարցազրույցը չի կարող կրկին ի հայտ գալ։ Բացի այս լուրջ քաղաքական, աշխարհաքաղաքական առաքելությունից, որը Նիկոլ Փաշինյանը պետք է կյանքի կոչի, կա նաև իր դեմ կիրառվող անձնական որոշակի ճնշման մեխանիզմ»։ Այս համատեքստում մենք չդադարող ճնշումներ ենք տեսնում Ազգային ժողովում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների և առաջնորդների նկատմամբ։ Բայց կա զսպանակի պարզ կանոնը, որը փաստում է՝ կարող ես զսպանակն անդադար ձգել, բայց մի պահի այն վերադառնալու է նախկին տեսքին։ «Պատկերացնենք մի իրավիճակ, երբ այս բոլոր քաղաքական առաջնորդներին միանում են նաև դեռևս ազատության մեջ մնացած առաջնորդները, իրենց ևս Նիկոլ Փաշինյանը ձերբակալում, այնուհետև կալանավորում է, հետևելով իր դուստր ձեռնարկության ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդի խորհրդին՝ սահմանափակում է ոչ միայն առաջատար քաղաքական ուժերի, այլ նաև դրանց առաջին համարների մասնակցությունը ընտրություններին։ Այդ պայմաններում կարող է գնալ և՛ արտահերթ ընտրությունների, և՛ սահմանադրական հանրաքվեի։ Բայց կա լեգիտիմության հարց։ Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո ոմանք այն թեզն էին առաջ քաշել, թե Նիկոլ Փաշինյանին տարել, զենքը գլխին, նկուղում պահում էին։ Քաղաքական առումով դա նշանակում է, որ նա գնացել է մի քաղաքական քայլի, որին այլ հավասար պայմաններում չէր գնա, եթե ճնշում չլիներ, հետևաբար՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունն ի բնե լեգիտիմ չէ։ Հիմա նույնը նա կատարում է Սահմանադրության և այլնի հետ։ Փորձում է ոչ լեգիտիմ կերպով պարտադրել այդ Սահմանադրությունը։ Դա հանգեցնելու է նրան, որ եթե, այնուամենայնիվ, հայկական պետությունն իր հայկական բովանդակությամբ պահպանվի, ապագայում վարչապետ դարձած անձը հնարավորություն է ունենալու կասկածի տակ դնել այդ փաստաթղթի լեգիտիմությունը։ Դա արդեն շատ ավելի մեծ խնդիրների առջև է Հայաստանին կանգնեցնելու, քան կարող ենք պատկերացնել։ Բայց ամենամեծ խնդիրը մի փոքր այլ է։

Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա, դա ակնհայտ է, բայց իր համար ամենամեծ պրոբլեմն այն է, թե ինչ են անում ռուսները։ Հայաստանի Հանրապետությունը 2027 թվականը կարող է դիմավորել նորանկախ պատմության համար աննախադեպ իրավիճակում՝ դե ֆակտո ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄից դուրս, դա էլ նշանակում է, որ Ռուսաստանի հետ ռազմական, քաղաքական, աշխարհաքաղաքական, տնտեսական հարաբերությունների մակարդակը շրիշակից էլ ներքև է իջեցված լինելու։ Դա ուղիղ, լրջագույն ազդեցություն է ունենալու բոլորիս կյանքի որակի վրա։ Այս օրերին բոլորին մի պարզ խորհուրդ եմ տալիս։ Գիտեք, չէ՞, թե գազի համար սովորաբար որքան եք վճարում։ Մոտակա ամիսներն օգտագործեք գազի համար կրկնակի, եռակի շատ վճարելու համար, որպեսզի գազի գնի փոփոխության դեպքում դա հնարավորինս քիչ շոկային լինի ձեզ համար»,-նկատում է մեր զրուցակիցը։

Փորձագիտական հանրույթում (և ոչ միայն) կարծիք է ձևավորվել, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը շանտաժի է ենթարկում ընդդիմությանը։ «Կարծես ընդդիմությանն ասում է հետևյալը՝ կզրկվեք ձեր մանդատներից, լիազորություններից, հանրային աջակցությունից, եթե լինեն արտահերթ ընտրություններ։ Մեր ընդդիմությանը վերջին տարիներին ով ասես քննադատել է, շատ դեպքերում տեղին, որոշ դեպքերում՝ ոչ տեղին։ Հիմնական քննադատությունը եղել է այն, որ իրենք չեն կարողանում դիմադրել Նիկոլ Փաշինյանի ճնշումներին, չեն կարողանում իրենց օրակարգը առաջ տանել։ Տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Քաղաքացիների հավաքական 51 տոկոսը «ոչ» է ասել Նիկոլ Փաշինյանի մտադրությանը՝ ընդունելու ալիևյան Սահմանադրություն։ Այդ քաղաքացիներին դե ֆակտո այս պահի դրությամբ ԱԺ-ում ներկայացնում են «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները։ Իրենք դիմադրում են Նիկոլ Փաշինյանի այս ճնշումներին, փոքր հաղթանակ են գրանցում։ Զարմանալի չի լինի, որ այս մարդը կրկնի 2018 թվականի հոկտեմբերի 2-ը՝ շրջափակի Ազգային ժողովի շենքը, մարդկանց ֆիզիկապես վնաս հասցնելու սպառնալիքի ներքո փորձի ստիպել, որ նրանք կողմ քվեարկեն Սահմանադրության հանրաքվե նշանակելուն։ Բայց ներկայիս փուլում ակնհայտ է իշխանության և ընդդիմության ռադիկալ հակադրությունը։ Հասարակությունն, ի վերջո, իր համար կարձանագրի, որ նույնիսկ ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի ներքո ընդդիմությունը չի գնացել գործարքի Նիկոլ Փաշինյանի հետ։ Դա կարող է հիմք դառնալ իսկապես այլ քաղաքական պրոցեսների, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների, բայց արդեն այլ օրակարգով և այլ պահանջներ կատարելու համատեքստում։ Փաշինյանն իր մեթոդներով է ճնշում, ընդդիմությունը, լավ թե վատ, փորձում է համախմբման ֆորմատ ստեղծել, առանձնացնում են մի քանի կետ, որոնց շուրջ կարելի է համախմբվել և գործողություն իրականացնել։ Այդ կետերը պետք է հարստացնել թե՛ քաղաքական, թե՛ սոցիալ-տնտեսական ծրագրով, և եթե լինեն արտահերթ ընտրություններ, փորձ անել միասնական ճակատով կամ մի փոքր այլ ֆորմատով, քան նախկինում, մասնակցել դրանց։ Երբ արդեն դու ես որոշում օրակարգը, այլ պահանջներ կարող ես առաջ քաշել։ Եթե Նիկոլ Փաշինյանի հանրային ճնշումը չստացվի, ընդդիմությունն էլ իր հերթին հանրային պահանջ ձևավորի, ճնշում գործադրի, և, ի վերջո, հասնենք մի իրավիճակի, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, ընդդիմությունը ևս մի քանի պահանջ պետք է առաջ քաշի, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը չպետք է լինի պաշտոնակատար, որպեսզի չկարողանա վերահսկողություն ունենալ հատուկ ծառայությունների նկատմամբ, ներքին գործերի նախարարը, ոստիկանապետը պետք է փոխվեն, պետք է փոխվի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, պետք է մաքրվեն ցուցակները։ Դրա համար մեզ պետք է մի շրջան, որ նախապատրաստվենք ընտրությունների։ Այս ծրագրով կարող ես առաջարկներ անել։ Այդ պայմաններում լրիվ ուրիշ ընտրությունների ենք մոտենալու։ Բայց եթե Փաշինյանը որոշեց բոլորին «ջարդել», ճնշել, ունեզրկել, «նստեցնել» և այլն, ու գնալ արտահերթ ընտրությունների, կարծում եմ, որ Ռուսաստանը միակ երկիրը չի լինելու, որ չի ճանաչի Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությունը»,-ասում է քաղաքագետը։

 Հիշեցնում է Ադրբեջանի առաջ քաշած թեզերից մեկը՝ ուզում ենք խաղաղություն ոչ թե Փաշինյանի, այլ հայ ժողովրդի հետ։ «Եթե Փաշինյանը բոլորիս տանում է ԱԱԾ-ի «պադվալ» և սպառնում ընդունել Սահմանադրությունը, սա ապագայում նոր պատերազմի հրձիգ չէ՞, որովհետև երբ իշխանության գա այլ անձ, նա կասկածի տակ է դնելու այս ամենը։ Պարզ է, որ եթե Ադրբեջանն էլ տեսնի այս կամ այն մարդն է գալիս, փորձելու է նախահարձակ լինել, ու նոր արյունալի կոնֆլիկտի մեջ ենք մտնելու։ Այս իրավիճակում և՛ Հայաստանի, և՛ անգամ Ադրբեջանի իշխանությունները փակուղում են հայտնվել։ Սրան գումարենք այն պատժամիջոցները, որոնք Ռուսաստանն է կիրառելու, և կտեսնենք, թե որքան բարդ է իրավիճակը, և ինչ կարող ես ստանալ դրանից։ Չգիտեմ՝ այս անգամ մեր ընդդիմությունը կկարողանա՞ անցյալի դառը փորձից հետևություններ անել, բայց ակնհայտ է, որ 2021 ու 2026 թվականների քաղաքական կորուստները շատ մոտ ապագայում կարելի կլինի վերականգնել»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular