ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Նախօրեին Նիկոլ Փաշինյանն ասել է. «Քանի դեռ կան ավտոմեքենաներ, ավտովթարներ տեղի են ունենալու և աշխարհի բոլոր երկրներում տեղի են ունենալու, տեղի են ունենում»: Ասեք, որ հանճարեղ է: Իսկ ո՞վ է վիճում: Ամբողջ խնդիրն այն է, թե որքանով են աճում վթարները, ինչի պատճառով են դրանք տեղի ունենում, դրանց որ մասն է լինում մահացու ելքով և այլն...

Այն, ինչ կատարվում է Հայաստանի ավտոճանապարհներին, սկսում է նմանվել մի անվերջանալի և արնածոր «պատերազմի»: Նույնիսկ անզեն աչքով է նկատելի (թեպետ վիճակագրությունն էլ է դա վկայում), որ ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը ավելացել է, նաև ՃՏՊ-ների հետևանքով մահերը. շատ մոտավոր հաշվարկներով՝ միայն վերջին 2-3 ամսվա ընթացքում դրանց հետևանքով երեսունից ավելի զոհ է եղել: Վերջինը նախօրեին Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Օհանավան բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ն է, երբ հանդիպակաց գոտի դուրս եկած խոշոր բեռնատարը բախվել էր մի քանի մարդատարների, ինչի հետևանքով եղել է 9 զոհ ու 3 վիրավոր: Նույնիսկ մեր՝ այս տարիներին դժբախտությունների ու կորուստների հանդեպ նարկոզային աստիճանի անտարբեր դարձած կամ այդպիսին թվացող հանրությունը ցնցվեց կատարվածից: Մարդիկ են զոհվում, ընտանիքներ են կործանվում: Թվում էր՝ ընդամենը մի 10 օր առաջ էր, երբ Գյումրի-Աշտարակ ճանապարհին բեռնատարը բախվել էր «Օպել-Զաֆիրա» մակնիշի մարդատարի, ու էլի՝ մի ամբողջ ընտանիք կործանվեց՝ հայրը, մայրը և երեխաներից մեկը մահացան...

Կրկնում ենք՝ սրանք միայն վերջին օրերին տեղի ունեցած ամենից մահաբեր պատահարներն են: Բայց տարվա ընդգրկմամբ վիճակագրությունն ավելի ահավոր է: Ու այս երևույթի հետ պետք է «մի բան անել», չնայած՝ «մի բանով» հարցը չի լուծվի: Խնդիրները կուտակվել են տարիներով ու, ցավոք, դատելով առկա վիճակից, աչքաթող են արվել:

Պետք է ավելի լուրջ վերաբերմունք իշխանության մարմինների կողմից, քան մեղավորությունը միայն վարորդների «գրպանը գցելը» (թեկուզ ոչ ոք չի էլ վիճարկում այդ հանգամանքը) ու այն զավեշտալի արտահայտությունը, թե «լավ ճանապարհներ ենք սարքել, մարդիկ սովոր չեն, արագ են քշում, դրա համար էլ վթարներ են լինում...»:

Իհարկե, հնարավոր է, որ այս հարցում կա մենթալիտետի խնդիր: Հնարավոր է: Բայց «մենթալիտետի խնդիրը» վերանում կամ չեզոքանում է, երբ (եթե) կարողանում ես խելացի ու արդյունավետ վարչարարություն կիրառել:

Ի՞նչ անել:

Առաջինը՝ ՃԵԿ առանձնապես վտանգավոր խախտումների համար սահմանել շատ խիստ տուգանքներ ու կիրառել դրանք: Ինչինչ, բայց Փաշինյանի կառավարությունն ու քպական իշխանությունները այդ մի «գործում» նախաձեռնող են, ինչի համար ասես՝ տուգանքներ է, որ սահմանում են: Ինչ պատրվակով ասես՝ մարդկանց գրպանն են մտնում: Իսկ այնտեղ, որտեղ պետք է շատ ավելի խիստ մոտենալ, անհարկի «մարդասիրություն» են ցուցաբերում:

Այնքան էլ վաղուց չէր, ընդամենը՝ ԱԺ ընտրություններից առաջ, երբ Փաշինյանը մի քանի հազար հավել յալ քվե ստանալու ակնկալիքով խոստացավ վերադարձնել վարորդական իրավունքի վկայականները նրանց, ովքեր որոշակի կոպիտ խախտումների պատճառով զրկվել էին այդ իրավունքից: Չենք պնդի, թե արձանագրված պատահարների մեջ որոշակի դերակատարում ունեն այդ՝ նախընտրական կամ ընտրակաշառքային վերադարձված «պռավաներով» վարորդները: Բայց նույնիսկ դա չէ էականը:

Էականն այն է, որ կառավարության ղեկավարի մակարդակով խախտումներ կատարողների նման համաներումային վերաբերմունքը հանգեցնում է ընդհանուր անպատասխանատվության մակարդակի աճին: Ինչո՞ւ «լարվել», եթե կարելի է խախտումներ թույլ տալ, զրկվել «պռավայից», բայց մի երկու ամիս հետո ներքաղաքական պատճառներով նորից այն ստանալ: Անպատասխանատվությունը երկրում դարձել է տիրապետող «մոդա», ու ոչ միայն քաղաքական ասպարեզում կամ ավտոճանապարհներին:

Այս «նրբանցքից» շրջադարձ կատարենք ու վերադառնանք բուն թեմայի «մայրուղի»: Կրկնենք. խախտումների համար պատասխանատվությունը պետք է էապես խստացնել՝ թե՛ գումարային առումով, թե՛ մեքենա վարելու իրավունքից զրկելու առումով: Հասկանալի է, որ պետք է տարբերակել մանր խախտումներն ու կոպիտ, մահաբեր խախտումները: Վերջինների շարքում՝ խմած կամ թմրանյութերի ազդեցության տակ մեքենա վարելը, արագության էական գերազանցումը, առանց իրավունքի մեքենա վարելը և այլն: Շատ լուրջ տուգանքներ է պետք սահմանել: Շատ...

 Երկրորդը. անհրաժեշտ է ավելի ինտենսիվ օգտագործել պարեկային ծառայությունը: Ճանապարհներին ամենուրեք պետք է շրջեն պարեկները: Բազմաթիվ վարորդներ արձանագրում են, որ հանրապետության ճանապարհներին նրանց քանակը շատ քիչ է: Օրերս ՆԳ նախարարն ասաց, որ այսուհետ պարեկները կարող են առանց փարոսիկների շրջել. փարոսիկներն ու ձայնային ազդանշանները պետք է օգտագործվեն միայն օպերատիվ առաջադրանքներ կատարելիս, արտակարգ պատահարների դեպքում կամ ուղեկցում իրականացնելիս։ Դե ինչ, լավին լավ պետք է ասել. կա դրա միջազգային փորձը (այդ թվում՝ նույնիսկ «քաղաքացիական» մեքենաներով շրջայցերը, թաքնված, ներկառուցված «փարոսիկներով»), և որոշակի առումով դա կարող է նպաստել իրավիճակի կարգավորմանն այն իմաստով, որ յուրաքանչյուր պոտենցիալ կարգազանց վարորդ կգիտակցի, որ իրեն ցանկացած պահի կարող են կանգնեցնել, ու ինքը չի հասցնի «շտկել» խախտումը՝ հեռվից փարոսիկները նկատելով: Կարճ ասած՝ ինչ տարբերակով էլ լինի, պարեկներ պետք է աշխատեն: Անընդհատ: Օրնիբուն:

 Մյուս կողմից, սակայն, պարեկներին էլ է պետք վերահսկել, որպեսզի հիմա էլ մեկ ուրիշ ծայրահեղության մեջ չհայտնվենք: Դա էլ է «մենթալիտետի խնդիր». մեկին մի փոքր իշխանություն ես տալի, ու բոլորով կրակն ենք ընկնում այդ իշխանության չարաշահումից: Նաև պետք է անընդհատ վերապատրաստել պարեկներին, կրթել, ինչու ոչ՝ նաև դաստիարակել. նրանք էլ իրենց հերթին պետք է հասկանան, որ «բեսպրեդելն» անթույլատրելի է: Անգրագիտությունն էլ...

Հաջորդը՝ շատ խիստ պետք է լինի վերաբերմունքը շահագործվող ավտոմեքենաների ու տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման հարցում: Բոլորս էլ տեսնում ենք, որ հատկապես մարզերում ինչքան շատ մեքենաներ կան, որոնք պարզապես անշահագործելի են, այդ թվում և հատկապես՝ բեռնատարներ:

Նաև գուցե արագաչափերի եղած սխեմաները կարելի է վերանայել: Օրինակ՝ կարելի է վերցնել հարևան Վրաստանի օրինակը (ու ոչ միայն Վրաստանի), ներդնել «խելացի արագաչափեր», որոնք հաշվարկում են ոչ միայն տեսախցիկին մոտ, տվյալ պահի արագությունը, այլ փոխադրամիջոցի շարժը՝ որոշակի ճանապարհահատվածում: Կարելի է մտածել նաև եվրոպական մոդելը, որտեղ արագաչափերը հաճախ չեն երևում, որոշ դեպքերում «շարժական» են:

Մի խոսքով, պետք է լրջորեն զբաղվել այս հարցերով, ոչ թե արդարանալ, թե «քանի դեռ կան ավտոմեքենաներ, ավտովթարներ տեղի են ունենալու և աշխարհի բոլոր երկրներում տեղի են ունենում»:

Այս ամենի խորապատկերում ինքնըստինքյան հարց է ծագում. ունի՞, արդյոք, ոստիկանությունը գիտական, վիճակագրական որևէ հետազոտություն, ուսումնասիրություն, վիճակագրություն, թե տոկոսային հարաբերությամբ պատահարներն ինչի՞ հետևանք են: Այսինքն, կա՞ դրանց համակողմանի վերլուծություն, ուսումնասիրություն, թե ՃՏՊ-ներից քանիսն է եղել վարորդի անսթափ լինելու, քանիսը՝ տեխնիկական խնդիրների, քանիսը՝ ճանապարհածածկի կամ կահավորման պատճառներով, և այլն, և այլն: Ի դեպ, մենք հարցում ենք ուղարկել ՆԳ նախարարություն՝ պարզելու համար, թե ունե՞ն նման հետազոտություններ և ի՞նչ հետևություններ են այդ ամենից արել: Երբ ստանանք պատասխանները, անպայման կներկայացնենք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular