«Արարատ-Արմենիան» դրամատիկ խաղում պարտվեց «Տոռեենսեին»
ՍՊՈՐՏ«Արարատ-Արմենիան» դրամատիկ խաղում պարտություն կրեց ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանի ընդհանուր փուլի չորրորդ տուրում։ Հայաստանի ներկայացուցիչը հյուրընկալվելիս 2։3 հաշվով զիջեց պորտուգալական «Տոռեենսեին», թեև մինչև հանդիպման 90+2 րոպեն հաղթում էր։
Դաշտի տերերը հաշիվը բացեցին 13-րդ րոպեին՝ Խորխե Ագիրեի գոլի շնորհիվ։ 25-րդ րոպեին գոլի հեղինակը ուղիղ կարմիր քարտ ստացավ՝ «Տոռեենսեին» թողնելով տասը ֆուտբոլիստով։
«Արարատ-Արմենիան» օգտվեց թվային առավելությունից և 41-րդ րոպեին Կարեն Մուրադյանը հավասարեցրեց հաշիվը։ Ընդմիջումից հետո՝ 58-րդ րոպեին, Բրունո Ուիլսոնը առաջ մղեց հայկական թիմին՝ 2։1։
Ճակատարական դարձավ 76-րդ րոպեն, երբ «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Ժոաո Բրավիմը ուղիղ կարմիր քարտ ստացավ։ Դրանից հետո թիմերի կազմերը թվաքանակով հավասարվեցին։
Չնայած դրան՝ Մանուել Տուլիպայի սաները գրեթե մինչև եզրափակիչ սուլիչը պահպանում էին առավելությունը։ Սակայն մրցավարի ավելացրած ժամանակում պորտուգալական ակումբը կարողացավ անհավանական արդյունք գրանցել։
90+3-րդ րոպեին Խավի Վասկեսը հավասարեցրեց հաշիվը, իսկ արդեն 90+5-րդ րոպեին Մուսա Դրամեն խփեց հաղթական գոլը՝ 3։2։
«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայում կրեց չորրորդ անընդմեջ պարտությունը և շարունակում է մնալ միակ թիմը, որը դեռ միավոր չի վաստակել՝ զբաղեցնելով ընդհանուր մրցաշարային աղյուսակի վերջին՝ 36-րդ տեղը։
Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Տոռենսեն» մրցաշարում տարավ երկրորդ հաղթանակը և 6 միավորով զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը։