ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով: Այս մասին իրազեկում են ՆԳՆ-ից: 

«Նոր կենսաչափական անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է նախագրանցվել haypass.am կայքում և ամրագրել այցելության օրն ու ժամը։

Ինչպե՞ս նախագրանցվել առցանց և ստանալ նոր փաստաթուղթը։ Ներկայացնում ենք քայլ առ քայլ։

Քայլ 1․ Մուտք ենք գործում www.haypass.am կայքը և գլխավոր էջի վերին հատվածում սեղմում «Դիմել» կոճակը։ Համակարգը մեզ ուղղորդում է նախագրանցման էլեկտրոնային հարթակ։

Քայլ 2․ «Քաղաքացիներ» բաժնում ընտրում ենք անհրաժեշտ փաստաթուղթը՝ անձնագիր, նույնականացման քարտ կամ համակցված դիմում՝ երկու փաստաթուղթը միասին ստանալու համար։

Այնուհետև ընտրում ենք համապատասխան ծառայությունը և սեղմում «Լրացնել դիմումը» կոճակը։ Ծանոթանում ենք ներկայացված քայլերին և օգտագործման ընդհանուր դրույթներին, ընդունում դրանք ու շարունակում։

Քայլ 3․ Անցնում ենք նույնականացումը և լրացնում տվյալները։ Ընտրված ծառայության համար հասանելի տարբերակներից ընտրում ենք նույնականացման եղանակը՝ «Ես եմ» հարթակի միջոցով կամ, եթե տվյալ ծառայությունը թույլ է տալիս, շարունակում առանց խիստ նույնականացման։

Հետևելով համակարգի ցուցումներին՝ լրացնում կամ ստուգում ենք անձնական և կոնտակտային տվյալները, անհրաժեշտության դեպքում կցում պահանջվող փաստաթղթերը։

Առանց խիստ նույնականացման դիմելու դեպքում ներկայացված տվյալները համադրվում են Բնակչության պետական ռեգիստրի տվյալների հետ։

Քայլ 4․ Ընտրում ենք համակարգում հասանելի սպասարկման տեսակը և մեզ առավել հարմար «ՀայՓասի» սպասարկման կենտրոնը։

Անկախ հաշվառման վայրից՝ կարող ենք ընտրել ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի սպասարկման կենտրոններից որևէ մեկը։

Քայլ 5․ Ամրագրում ենք այցելության օրն ու ժամը։ Համակարգում առաջարկվող ազատ օրերից և ժամերից ընտրում ենք մեզ հարմարը, ապա ևս մեկ անգամ ստուգում նախագրանցման տվյալների ճշտությունը։

Վերջին քայլով՝ հետևելով համակարգի ցուցումներին՝ կատարում ենք վճարումը և պահպանում վճարման անդորրագիրը։

Նախագրանցումն ավարտելուց հետո էլեկտրոնային փոստով անմիջապես կստանաք այցելության հաստատման վերաբերյալ տեղեկություններն ու համապատասխան QR կոդերը, որոնք անհրաժեշտ է ներկայացնել սպասարկման կենտրոն։

Ամրագրված օրն ու ժամին QR կոդերով ներկայանում եք ընտրված սպասարկման կենտրոն, որտեղ 3–5 րոպեի ընթացքում կստուգվեն ձեր փաստաթղթերն ու տվյալները, տեղում կլուսանկարահանվեք, կվերցվեն մատնահետքերի և ստորագրության նմուշներ։

Դիմելուց հետո 14 աշխատանքային օրվա ընթացքում կստանաք նոր սերնդի կենսաչափական փաստաթուղթը։

Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու գործընթացն այսպիսով դառնում է առավել պարզ, արագ և հարմարավետ՝ հնարավորություն տալով «0 թուղթ» սկզբունքով նախապես պլանավորել այցելությունը, խնայել ժամանակը և խուսափել ավելորդ թղթաբանությունից»,- հայտնում են ՆԳՆ-ից: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular