ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Հայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք երկրի ապագայի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ պատգամավորները ավելի ու ավելի են կառավարությանը հարցեր տալիս հանրապետության ապագայի մասին, որոնց հստակ պատասխաններ չեն լինում։ Դրա փոխարեն իշխանությունները պնդում են, որ կլուծարեն խորհրդարանը, եթե ժողովրդի ներկայացուցիչները խանգարեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի Հայաստանը դեպի ավելի պայծառ ապագա տանելու ջանքերին։ Այս ֆոնին էլ ընդդիմադիր և իշխանամետ պատգամավորների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, գրում է ng.ru–ն։

Այսպիսով, Հայաստանի խորհրդարանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների միջև։ Խորհրդարանի անդամները  միմյանց հարվածել են, նետել կահույք և շշեր։ Ծեծկռտուքը սկսվել է ոչ թե վիճահարույց օրինագծերի կամ կառավարության ծրագրերի քննարկման, այլ իշխող կուսակցության պատգամավոր 37-ամյա Տարոն Չախոյանի ելույթից հետո։ Այդ քաղաքական գործիչը հայտարարել է, որ նախորդ իշխանությունները գողացել են իր մանկությունն ու պատանեկությունը, և որ ներկայիս ընդդիմությունը իր երեխային դարձրել է քննադատության թիրախ։ Պատգամավորները նախ բախվել են խորհրդարանի դահլիճում, ապա տեղափոխվել միջանցք։ Այս ամբողջ ընթացքում խորհրդարանի խոսնակ Ռուբեն Ռուբինյանը հանգիստ նստել է իր տեղում և հրաժարվել դադարեցնել տեսահեռարձակումը նշելով, որ հանրապետության բնակիչները պետք է տեսնեն ամեն ինչ։

«Ռուբինյանն է պատասխանատու այս ամենի համար. նա միտումնավոր թույլ տվեց, որ իրավիճակը վատթարանա մինչև այդ աստիճան։ Սա նրա պլանավորված գործողությունն էր խորհրդարանում կառավարության ժամից հետո, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության անհամապատասխանությունը լիովին բացահայտվեց։ Նրանք պատասխաններ չունեին «Թրամփի ճանապարհի» մանրամասների վերաբերյալ, մասնավորապես, թե Սյունիքի մարզի ինքնիշխան տարածքի ո՞ր մասերով է այն անցնելու», - հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Մարիաննա Ղահրամանյանը։

Միևնույն ժամանակ, Փաշինյանը ծեծկռտուքի ամբողջ պատասխանատվությունը դրել է ընդդիմության վրա։ Նա կարծում է, որ ընդիմադիրները պետք է պատժվեին, նույնիսկ այն աթոռով, որը փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանն էր նետել իր հակառակորդների վրա։ 

Ծեծկռտուքից առաջ քննարկվել էին շատ հետաքրքիր հարցեր և կառավարության անդամները բոլոր պատասխանները չունեին։ Վերջին երկու օրերի հիմնական թեմաներն էին Ադրբեջանի հետ խաղաղությունը և «Թրամփի ճանապարհը»։ Ընդդիմությունը փորձել էր կառավարությունից պարզել, թե որտե՞ղ է իրականացվելու ամերիկա-հայական նախագիծը և ի՞նչ է այն ներառելու, ինչպես նաև ինչպե՞ս կարող է երաշխավորվել դրա անվտանգությունը, եթե Բաքվի հետ խաղաղություն դեռ չի ստորագրվեել։ Դրան նախորդ օրը Հայաստանի խորհրդարանը վավերացրել էր ԱՄՆ-ի հետ «Թրամփի ճանապարհի» վերաբերյալ համաձայնագիրը։ Փաստաթղթի համաձայն, նախագիծը ներառում է ոչ միայն ճանապարհներ և երկաթուղիներ, այլ նաև նավթագազատարներ, էներգետիկա և օպտիկամանրաթելային կապ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատգամավորներին բացատրել էր, որ անհնար է քննարկել «Թրամփի ճանապարհի» լայնությունը, քանի որ նախագիծը ենթադրում է տարբեր վայրերում տեղակայված 5-6 ենթակառուցվածքային օբյեկտների կոնցեսիոն կառավարում։ Մասնավորապես, նոր միագիծ երկաթուղին կանցնի այնտեղ, որտեղ նախկինում գտնվում էր խորհրդային դարաշրջանի երկաթուղին, իսկ մայրուղու տեղը դեռևս պարզ չէ, մյուս հաղորդակցությունների տեղը նույնպես անհայտ է։ Ինչևէ, «Ուժեղ Հայաստան»-ը առաջարկել է «Թրամփի ճանապարհը» կապել Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հետ։ Խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքով Երևանը համաձայնել է համագործակցել ամերիկացիների հետ, քանի որ դա պետք է մոտեցներ խաղաղությանը, սակայն, եթե նախագիծը մեկնարկի դիվանագիտական ​​​​ուղուց դուրս, ապա ադրբեջանցի գործընկերները կստանան անմիջական մուտք դեպի Նախիջևանի էքսկլավ և կշարունակեն հայերին ավելի ու ավելի տհաճ պահանջներ ներկայացնել։

«Քաղաքացիական պայմանագիրը»–ը չափազանց ուրախ կլինի հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, բայց կա մի խոչընդոտ. դրա համար Երևանը պետք է ընդունի նոր Սահմանադրություն, քանի որ Բաքուն կարծում է, որ գործողի նախաբանը սպառնում է իր տարածքային ամբողջականությանը։ Հիմնական օրենքի փոփոխությունը կարող է իրականացվել միայն հանրաքվեի միջոցով, որի հաստատման համար իշխող կուսակցությանը անհրաժեշտ է խորհրդարանի անդամների վեց ձայն, բայց ընդդիմությունը մտադիր չէ օգնել դրան։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը խոստացել է նոյեմբերի կեսերին ներկայացնել նոր Սահմանադրության նախագիծը, որը «Քաղաքացիական պայմանագիրը» կներկայացնի հանրաքվեի։ Նա նաև ընդգծել է, որ եթե քվեարկությունը ձախողվի, կառավարությունը պատրաստ է հրաժարական տալ։ Փաշինյանը նախկինում հայտարարել էր, որ նույնը կպատահի, եթե ընդդիմությունը չաջակցի հանրաքվե անցկացնելու առաջարկին։ Այդ դեպքում պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքները կարող են ավելի բարենպաստ լինել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար։ Սակայն կառավարության ղեկավարը վստահ է, որ դա տեղի չի ունենա։ «Ես ասացի, որ արտահերթ ընտրությունների անցկացումը կարող է լինել գործիքներից մեկը, բայց կա մեծ հավանականություն, որ բանը դրան չի հասնի, ընդդիմությանը կարող են առաջարկել այնպիսի առաջարկ, որը նա չի կարող մերժել», - նշել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նաև հիշատակել է ընդդիմության վրա հանրային ճնշման մասին, որը պետք է նրանց դրդի աջակցել հանրաքվեին։

Քաղաքական վերլուծաբան Տիգրան Քոչարյանը կարծում է, որ դա կարող է դրսևորվել հոգեբանական ճնշման տեսքով։ 

«Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» պատգամավորները միանշանակ չեն հանձնվի, նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն են նախկինում տարբեր հայտարարություններ են արել... Ընդհանուր առմամբ, Սամվել Կարապետյանի կուսակցությունը փորձում է քաղաքակիրթ հարաբերություններ հաստատել «Քաղաքացիական պայմանագրի» հետ։ Հնարավոր է, որ սա փոխվի ծեծկռտուքից հետո, - նշել է Քոչարյանը,– ամեն դեպքում, Փաշինյանը ներկայումս չունի խորհրդարանում անհրաժեշտ ձայները հանրաքվե անցկացնելու համար, հակառակ դեպքում նա չէր խոսի արտահերթ ընտրությունների մասին։ Բայց նույնիսկ պատգամավորների կողմից հանրաքվեի հաստատումից հետո «Քաղաքացիական պայմանագրի» խնդիրները չեն լուծվի։ Խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի կուսակցությունը Ադրբեջանի հետ հաշտությունը դարձրել է իր ծրագրի հիմնական կետերից մեկը և ստացել ձայների մոտ 49%-ը։ Դրա հիման վրա կարելի է ենթադրել, որ հայերին համոզելը քվեարկել նոր Սահմանադրության օգտին չափազանց դժվար կլինի»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular