ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երբ 1998 թվականին Հրաչյան ծառայել է Արցախում՝ Եղնիկներում, այդ ժամանակ դեռ նրա ընտանիքը միտք չի ունեցել Արցախում բնակություն հաստատելու։ Սկեսրայրս մասնակցել է որդու երդմնակալության արարողությանը։ Վերադառնալով Արթիկ՝ սկեսուրիս ասել է, որ շատ է հավանել Արցախը, կարող են տեղափոխվել այնտեղ ապրելու։ Այդպես նրանք ընտանիքով տեղափոխվել են Արցախի Քաշաթաղի շրջանի Արվական գյուղ։ Հրաչյան էլ, զինվորական ծառայությունն ավարտելով, բնականաբար, նույնպես մնացել է Արցախում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հրաչյայի կինը՝ Աստղիկը։

Հրաչյան ծնվել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում։ Այստեղ է դպրոց հաճախել, այնուհետև զինվորական ծառայության է անցել Արցախում։ Ծառայությունն ավարտելուց հետո որոշ ժամանակ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա, արտագնա աշխատանքի։ «Իմ ծնողները Երևանից են, մենք ևս տեղափոխվել էինք Արցախ՝ վերաբնակեցման։ Հրաչյան ինձ տեսել էր, հավանել։ Արդյունքում, 2007 թվականին ընտանիք կազմեցինք, ծնվեցին մեր երեք երեխաները՝ երկու տղաները և աղջիկը»։

Ամուսնու բնավորության մասին խոսելիս Աստղիկը նշում է՝ որքան էլ նկարագրի նրան ու նրա դրական հատկանիշների մասին խոսի, միևնույնն է, ամբողջությամբ չի կարողանա ի մի բերել ամուսնու կերպարը։ «Հոգատար որդի, ամուսին և հայր էր։ Հրաշալի հայր ու որդի էր։ Իր մասին խոսելիս առաջինն ուզում ես իր հայրենասիրությունը մատնանշել։ Հայրենիքը, մեր հողն իր համար ամենակարևոր արժեքն էին»։

Հրաչյան կամավոր մասնակցել է և՛ Քառօրյա, և՛ 44-օրյա պատերազմներին։ Առաջինից տուն է վերադարձել անվնաս։ «Աշխատանքի վայրում էր, երբ լսել էր պատերազմի լուրը։ Դեպի մեր տուն ճանապարհը, որը տևում էր մոտավորապես մեկ ժամ 30 րոպե, նա մեքենայով անցել էր 40 րոպեում։ Իր ծննդավայրին բնորոշ հումորի զգացում ուներ, առհասարակ, շատ կատակասեր էր։ Մինչ տուն հասնելը զանգահարեց՝ կռվի շորերս դասավորիր, հասնում եմ։ Զանգելուց րոպեներ անց տանն էր»։

Պատերազմի առաջին օրը, առանց սպասելու, թե երբ իրեն կկանչեն, Հրաչյան մեկնում է մարտադաշտ։ «Բոլորը հավաքվել էին մեր տանը, բարի ճանապարհ էին մաղթում տղաներին, որ շուտ ու անվնաս վերադառնան։ Հրաչյան դռան մոտ կանգնած էր։ Բոլորին շտապեցնում էր, որ արագացնեն, ասում էր՝ ժամանակ չկա։ Երեխաներս սենյակ էին մտել, լաց էին լինում, խնդրում հայրիկին, որ չգնա՝ պապա՛ ջան, մի գնա։ Իր խոսքերն եմ հիշում. «Ամեն հեր, որ մնա տանը, բա ո՞վ է ձեր տունն ու հայրենիքը պաշտպանելու»։ Ամեն անգամ իր այդ խոսքերը հիշելիս ու արտաբերելիս փշաքաղվում եմ։ Շտապում էր րոպե առաջ հասնել մարտի դաշտ։ Մեքենա նստեց, հետո տղաներին խնդրեց՝ մի րոպե, իջավ մեքենայից, և մեր աղջկան՝ Գոհարիկին նորից գրկեց, համբուրեց, կրկին նստեց մեքենան ու գնաց»։

Արվական գյուղից տղաներն իջնում են դեպի Բերձոր։ «Հրաչյայի քրոջ ամուսինը պատմում է. «Նա մեր ջոկատի մեջ էր, չհամբերեց մինչև գյուղապետը փաստաթղթերը բերի, արագ ամեն ինչ կազմակերպել, գնացել, վերցրել էր թուղթը։ Ուրիշ խմբի հետ «Ուազով» մեկնել է մարտադաշտ»»։

Հրաչյան անմահանում է հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ջրականում։ «Արցախի կապերը խափանվել էին, չէինք կարողանում տղաների հետ կապ հաստատել։ Ընդամենը մեկ անգամ կարողացանք խոսել իր հետ։ Շատ լավ եմ հիշում այդ կարճ զրույցը։ Սկեսուրիս և ինձ ասաց՝ երեխեքիս լավ կնայեք։ Քույրիկն է կարողացել իր հետ նաև կապ հաստատել, ասել է, որ լավ են։ Իհարկե, բոլորս ենք հասկանում, որ ոչ մի բանն էլ լավ չի եղել»։

Հրաչյան տուն է «վերադարձել» տասն ամիս անց։ Նրա ինքնությունը հաստատվել է ԴՆԹ հետազոտությամբ։ «Ինձ ասել էին, որ ձեռքից վիրավորվել է։ Տղաներից ոմանք վերադառնում էին, բայց Հրաչյայից նորություն չկար։ Իր քրոջ ամուսնու հետ էի խոսում, որ բոլորը տուն են գալիս, ամեն դեպքում շատերից նորություն կա, իսկ Հրաչյայից՝ ոչ մի լուր։ Նա ինձ ասաց՝ տղաները Ջրականի ամենաբարձր հատվածներից մեկն են պաշտպանում։ Ամիսներն անցնում էին, իրեն էինք փնտրում։ Առաջին հերթին հիվանդանոցներ էինք գնում, մտածում, որ գուցե անգիտակից է, այդ պատճառով տեղեկություն չունենք իրենից։ Հետո արդեն տեղեկությունն այնպիսին էր, որ Հրաչյան չկա։ Մեզ իր ընկերները հետո պատմեցին, որ երկու ժամը մեկ տղաները հերթապահություն են իրականացրել, փոխարինել մեկը մյուսին։ Ժամկետային զինծառայող է լինում, Հրաչյան նրան ասում է, որ գնա հանգստանալու, ինքը կշարունակի հերթապահությունը։ Մտնում է խրամատի մեջ, չի հասցնում գլխարկը դնել, դիպուկահարը հարվածում է։ Ենթադրում ենք, որ ժամկետային զինծառայողին արդեն ֆիքսած են լինում, և հերթափոխի ժամանակ ամուսինս է հայտնվում թիրախում։ Իր մտերիմ ընկերոջ ձեռքերում էլ մահանում է»։

Ապրելու ուժի մասին. «Հաճախ եմ ինքս ինձ հարց տալիս, թե ապրելու ուժը որտեղի՞ց է գալիս։ Բայց ամեն առավոտ, երբ արթնանում և երեք երեխաներիս եմ տեսնում, նոր ուժ եմ ստանում։ Իհարկե, ժամանակ առ ժամանակ թուլանում ես, մտածում, թե ինչպես մարդը կարող է այսքան բանի միջով անցնել՝ կորցնել ամուսնուն, տեղահանվել, փորձել ամեն ինչ նորից սկսել, լինել անորոշության մեջ, բայց հանուն երեխաներիս պետք է ուժեղ լինեմ»։ 

Հ. Գ. - Հրաչյա Մարտիրոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։ 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular