ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Նոյեմբերի 3-ին «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը բողոքի ակցիա անցկացրեց Հանրային հեռարձակողի խորհրդի շենքի դիմաց: Ակցիայի ընթացքում նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն ու մասնակիցները խորհրդի աշխատակազմին հանձնեցին ավելի քան 300 հանրային, քաղաքական ու մշակութային գործիչների, գիտնականների և մտավորականների ստորագրությամբ վավերացված հանրագիր: Փաստաթղթով պահանջվում է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանի և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հրաժարականը, ինչպես նաև եթերային քաղաքականության անհապաղ վերանայում:

 Բողոքի ակցիայի և հանրագրի ներկայացման անմիջական առիթը սեպտեմբերի 27ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի օրը, Հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակված ժամանցային համերգն էր: Չնայած հեռուստաընկերությունը հաջորդ օրը պաշտոնական ներողություն էր խնդրել տեղի ունեցածի համար և ընդունել պատասխանատվությունը, «ՀայաՔվեի» ներկայացուցիչները հայտարարեցին, որ միայն ներողություն խնդրելը բավարար չէ: Ավետիք Չալաբյանի խոսքով՝ Եռաբլուրից հիշատակի միջոցառումները պատշաճ չլուսաբանելը և երեկոյան եթերում երգիչ Թաթա Սիմոնյանի համերգը ցուցադրելը վիրավորել է զոհվածների հարազատների ու հասարակության զգացմունքները, ինչը ղեկավարության կողմից իրականացվող քաղաքականության օրինաչափ հետևանքն է:

 Հանրագրում ներկայացված են Հանրային հեռուստաընկերության գործունեության վերաբերյալ մի շարք հստակ մեղադրանքներ: Ըստ հեղինակների՝ հարկատուների միջոցներով ֆինանսավորվող լրատվամիջոցը նախընտրական և ընտրական շրջաններում չի ապահովում քաղաքական չեզոքություն ու բազմակարծություն՝ իրականացնելով իշխանամետ քարոզչություն: Գրության մեջ նշվում է, որ քաղաքական հաղորդումների, մասնավորապես Պետրոս Ղազարյանի վարած հարցազրույցների ընթացքում ընդդիմադիր տեսակետները ենթարկվում են թիրախավորման ու մանիպուլ յացիաների: Ազգային ժողովի աշխատանքները նույնպես ներկայացվում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դիրքորոշումների շրջանակում՝ լուսանցք մղելով խորհրդարանական ընդդիմության գործունեությունը: Բացի այդ, ըստ փաստաթղթի, եթեր են հրավիրվում անձինք, որոնք պառակտող կոչեր են հնչեցնում Հայ Առաքելական Եկեղեցու և ազգային-հոգևոր արժեքների դեմ։

Փաստաթուղթն ստորագրել են ավելի քան 300 հանրային գործիչներ: Նրանց թվում են «ՀայաՔվեի» խորհրդի անդամներ Մենուա Սողոմոնյանը, Ցոլակ Ակոպյանը, Հրայր Կամենդատյանը, Սայիդա Պողոսյանը, Շուշան Երիցյանը, քարոզչության հետազոտող Կարեն Վրթանեսյանը, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, «Հայկական նախագիծ» ՀԿ նախագահ Էդգար Էլբակյանը և միջազգայնագետ Արմեն Մանվել յանը: Հանրագրին միացել են նաև իրավագետ Գևորգ Դանիել յանը, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, ԵՊՀ պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսյանը, Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլ յանը, ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, երգիչներ Շուշան Պետրոսյանն ու Արսեն Գրիգորյանը (Մրո), ռեժիսոր Դավիթ Սահակյանցը, «Արար» հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը, Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը, ABC Media-ի տնօրեն Աբրահամ Գասպարյանը, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը, ինչպես նաև հարյուրավոր այլ մտավորականներ, հանրային գործիչներ ու 44-օրյա պատերազմի մասնակիցներ:

Ակցիայի ընթացքում Ավետիք Չալաբյանը հայտարարեց, որ եթե Հանրային հեռարձակողի խորհուրդը պատշաճ արձագանք չտա և չբավարարի հանրագրի պահանջները, իրենք դիմելու են իրավական մեխանիզմների՝ Հանրային հեռուստաընկերության եթերային քաղաքականության փոփոխությանը հասնելու համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular