Գերմանիան և Մեծ Բրիտանիան 2000 կմ հեռահարության նոր հրթիռներ են մշակում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիան և Մեծ Բրիտանիան ծրագրում են համատեղ մշակել հրթիռային զենքի երկու տեսակ՝ ավելի քան 2 հազար կմ հեռավորությամբ թիրախները խոցելու համար․ գրում է Politico-ն՝ հղում անելով Գերմանիայի պաշտպանության նախարարության փաստաթղթերին: Խոսքը գերձայնային մարտագլխիկով թևավոր հրթիռի մասին է։
Մեծ Բրիտանիան կգլխավորի High-End Cruise Missile թևավոր հրթիռի նախագծի մշակումը, որը նախատեսված է ցածր բարձրության վրա թռչելու և ռադիոլոկացիոն կայաններից խուսափելու համար։ Առաջին տարբերակը նախատեսում են ռազմական կիրառման պատրաստել 2032-ին:
Գերմանիան պատասխանատու կլինի մեկ այլ զենքի մշակման համար, որը նախատեսված է ձայնի արագությունից մի քանի անգամ ավելի մեծ արագությամբ շարժվելու համար։ Հրթիռակիրը այսպես կոչված հիպերձայնային պլանավորող մարտական բլոկը կբարձրացնի մեծ բարձրություն, ապա այն կուղղորդի դեպի թիրախը։ Բեռլինը նպատակ ունի զենքը ռազմական կիրառության համար պատրաստ ունենալ մինչև 2035 թվականը: