Brent-ը թանկացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 105,23 դոլարի
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆավթի գները երեքշաբթի առավոտյան չափավոր աճում են՝ նախորդ առևտրային նստաշրջանում գրանցված կտրուկ անկումից հետո։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները վաճառվում են մեկ բարելի դիմաց 105,23 դոլարով, ինչը 0,46 դոլարով (0,44%) բարձր է առևտրային նստաշրջանի փակման ցուցանիշից։ Երկուշաբթի օրը դրանց գինը նվազել էր 8,66 դոլարով (7,63%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 104,77 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 0,57 դոլարով (0,59%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 97,03 դոլարի։ Նախորդ առևտրային նստաշրջանում դրանց գինը նվազել էր 7,66 դոլարով (7,36%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 96,46 դոլարի։