Եմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀուսիթների կողմից Եմենի հարավ-արևմուտքում՝ Լահջ նահանգում, բժշկական կենտրոնին հասցված հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել կամ վիրավորվել է։
Ինչպես հայտնում է Եմենի կառավարության վերահսկողության ներքո գործող Saba հեռուստաալիքը, հարվածը հասցվել է «Աս-Սուքյա» բժշկական կենտրոնին։
Կառավարական ուժերի տվյալներով՝ Թաիզ նահանգի Մայիֆ գյուղին հասցված հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել և վիրավորվել, այդ թվում՝ երեխաներ։ Հուսիթների ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել միջադեպը։