Իրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի դեմ նոր ուժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Իրանի շուրջ իրավիճակը, որը ենթարկվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից չհրահրված ագրեսիայի, մնում է բարդ։ Հակամարտությունը նախկինի պես լուծված չէ, այն արձագանքում և միահյուսվում է Մերձավոր և Միջին Արևելքի տարածաշրջանի այլ ճգնաժամային գործընթացների հետ։ Ծայրահեղ տագնապ են հարուցում ազդանշաններն այն մասին, որ նոր ուժային գործողություններ են ծրագրվում Իրանի դեմ», - նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։