Թեհրանի հետ զինադադարը «ժամանակի կորուստ» էր․ Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի հետ զինադադարը «ժամանակի կորուստ» է եղել. հանրահավաքի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Սա, հավանաբար, պատմության մեջ ամենամեծ ծովային շրջափակումն է։ Ոչ ոքի երբեք չի հաջողվել հասնել նման արդյունքի։ Արդեն մի քանի ամիս ոչ մի իրանական նավ չի կարողացել անցնել՝ բացառությամբ այն ժամանակահատվածի, երբ մենք կարճատև զինադադար կնքեցինք։ Ես երբեք էլ առանձնապես հավանություն չեմ տվել այդ զինադադարին»,- նշել է Թրամփը։
Ըստ Թրամփի՝ Թեհրանի հետ զինադադարը ժամանակի կորուստ է եղել «Բայց, գիտե՞ք, երբեմն պետք է լսել մասնագետներին։ Ուստի մենք համաձայնեցինք զինադադարի և թույլ տվեցինք մի քանի նավի անցնել։ Մենք ցանկանում էինք բարի կամք դրսևորել, սակայն, իմ կարծիքով, դա պարզապես ժամանակի կորուստ էր»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը նախընտրական հանրահավաքի ժամանակ։