ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը։

Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Հայկական մեծ փակուղի․

Այսօրվա մեր իրականությունը, կարծում եմ, ամենաճիշտը բնութագրվում է փակուղի բառով։ Համատարած, համընդհանուր փակուղի։ Քաղաքական, ներքին, արտաքին քաղաքական, արժեքային, գաղափարական, բարքերի, պատկերացումների, լուծումների։ Իշխանական, ընդդիմադիր, հանրային, կենցաղային և այլն։

Ոչ մի լուծում չի երևում, որևէ ուղղությամբ որևէ նորմալ լուծում չի նշմարվում։ Ռուսաստան, Արևմուտք, ԹՐԻՓՓ, տնտեսություն, թանկացումներ, սահմանազատում, հանրաքվե, արտահերթ ընտրություններ, սահմանադրություն և այլն և այլն։

Բոլորս՝ ամբողջ պետությամբ, ժամանակ ենք ձգում։ Դա իրավիճակային մտածողություն է, բայց ոչ՝ պետական։ Իշխանությունը փակուղու պատճառով բանտարկում է ընդդիմախոսներին, ընդդիմությունը, գտնվելով ահռելի ճնշումների տակ, չի կարողանում արդյունավետ գործել, հանրության մտածող հատվածը իր անելիքը չի տեսնում, փակվել է իր մեջ, հասարակության զգալի մասը վայելում է ժամանակավոր  հանդարտ կենցաղը։

Իսկապես, եթե մեր խնդիրն իրար ոչնչացնելն է և վերջում բոլորով միասին աղետ դիմավորելը, ապա այս ընթացքն իդեալական է։ Իսկ եթե այնուամենայնիվ մեր խնդիրը երկիրը փակուղուց հանելն է, բարդ ու կարևոր լուծումներ գտնելը և ռիսկերը քայլ առ քայլ նվազեցնելը, ապա բոլորից պահանջվում է բոլորովին այլ մտածողություն, այլ գործունեություն և համակեցության այլ, մարդավայել կանոններ։ Հակառակ պարագայում որևէ բարդ հարցի լուծում չունենք։ Երկիրը մտել է համապարփակ փակուղի։

Չի կարող ներքին համերաշխության գաղափարը հնչեցնող Ծառուկյանը լինել անազատության մեջ, ու երկրում լինի նորմալ մթնոլորտ։ Դա աբսուրդ է։

Հետևաբար, փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների՝ օր առաջ ազատ արձակումը։ Ծառուկյանը, Քոչարյանը, Կարապետյանը, Թևանյանը, Աշոտյանը, Գրիգորյանը, հետապնդվող հոգևորականները,  և  բոլոր քաղբանտարկյալները պետք է օր առաջ վերադառնան բնականոն կյանք՝ երկրում ներքին համերաշխության և քաղաքական մտքի, հանդուրժողականության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ առաջին քայլն անելու համար։ Այդ մարդկանց ազատ արձակումից հետո պետք է սկսվի բոլոր բարդ հարցերի լուրջ քննարկումը՝ լուծում գտնելու նպատակով։ Այդ լուծումները «այո» կամ «ոչ» պարզունակ ձևակերպումների մեջ չեն։ Լուծումները բարդ են, քանի որ խնդիրներն են բարդ։ Մյուս տարբերակով՝ երկիրը տանելու են աղետի, որին առնչվելու են բոլորը։ Բոլորը՝ առանց բացառության»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular