ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տիգրան Սարգսյանի միակ բարեփոխումը «ջրվեց». քաղծառայողներին զրկելով հանգստից գումար են խնայում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ պետք է 2017-2019 թվականներին միջնաժամկետ ծրագրում ժամանակավորապես կասեցնել սոցիալական փաթեթի «հանգստի» բաղադրիչը, քանի որ այդ մասով չարաշահումներ են տեղի ունենում:

Սա նշանակում է, որ քաղծառայողները այլեւս չեն կարողանա իրենց ընտանիքների համար 72 հազար դրամին համարժեք երկօրյա կամ եռօրյա հանգիստ կազմակերպել: Խոսքը շուրջ 250 հազար մարդու մասին է: Հայտարարվեց, թե իբր այդ կերպ փորձում են ինչ-որ չարաշահումների դեմ պայքարել, բայց այդպես էլ չպարզաբանեցին, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը:

Իրականում, սոցփաթեթով հանգստանալը, այդ համակարգի հիմնական օգտագործվող կոմպոնենտն է: Այսինքն, ՀՀ կառավարությունն այս կերպ ընդամենը ցանկանում է քաղծառայողներին այդ հնարավորությունից զրկելով գումար «խնայել»: Բայց ավելի ազնիվ կլիներ, եթե հայտարարվեր, որ պետբյուջեի գումարները վերջանում են եւ դրա համար են կրճատում: Բայց այդ դեպքում բոլորը կարող են մատնացույց անել իշխանությունների ղեկավար կազմի ցոփ ծախսերը, որոնք երբեք չեն կրճատվում:

Նշենք, որ սոցիալական փաթեթի ներդրումը ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք ներդրված եզակի մեկ-երկու դրական ծրագրերից մեկն էր, որը, փաստորեն, դադարեց գործել:

Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության» ատենապետ Նարեկ Գալստյանի հետ՝ հասկանալու՝ արդյոք կառավարության կողմից ճիշտ էր նման որոշման կայացումը: Նշենք, որ Գալստյանը համարվում էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախկին թիմակիցը եւ նրա գործունեությունը ողջունող քաղաքական գործիչներից մեկը:

«Մենք՝ որպես պետություն, գնալով հրաժարվում ենք սոցիալական կոմպոմենտից, այսինքն՝ Սահմանադրության այն դրույթը, որ Հայաստանը նաեւ սոցիալական պետություն է, որեւիցե կերպ չի իրականացվում: Սոցիալական հանգստանալու փաթեթները պետական ապարատի տասնյակ հազարավոր ազնիվ աշխատողների համար հնարավորություն էր տարին մեկ անգամ մի քանի օրով հանգստանալու, ընդ որում, ոչ լյուքս հանգստավայրերում:

Սա հնարավորություն էր, որպեսզի մարդիկ օգտվեն այն սոցիալական իրավունքից, որ իրենց տրվում է Սահմանադրությամբ: Հիմա եթե այսօրվա կառավարությունը պատճառ է բերում, որ այնտեղ կան կոռուպցիոն ռիսկեր, ապա իմ կարծիքով այդ պատճառաբանության հետեւանքով Հայաստանի հազարավոր քաղաքացիներ զրկվեցին տարին մեկ անգամ մի քանի օրով հանգստանալու իրավունքից»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Գալստյանը: Նրա խոսքով՝ մեր երկրում կան այնպիսի կոռուպցիոն սիստեմաներ, որոնց հետ սոցիալական փաթեթները համեմատելիս մարդու ծիծաղ գալիս է:

«Կարծում եմ, որ եթե կարիք կար կրճատելու պետական բյուջեի ծախսերը, ապա թիրախները շատ-շատ ուրիշ տեղերում կարելի է գտնել եւ չփոշիացնել այլ տեղերում միլիոններ, միլիարդներ: Ի գիտություն այս որոշումն ընդունողների՝ մարդիկ կան, որ այս երկրում ապրում են ընդամենը աշխատավարձով եւ ընդամենը աշխատավարձով ապրող, կողմնակի եկամուտ չունեցող մարդիկ իրենց շատ դեպքերում չեն կարող թույլ տալ գնալ հանգստանալու, բայց դա էլ կտրվեց»,- եզրափակեց Գալստյանը:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/552633/

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular