Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռ է կnրծանվել. կան զnհեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖլորիդայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել, ըստ նախնական տվյալների` 9 մարդ է մահացել։ Օդանավը մխրճվել է բնակելի տան մեջ։
Ինչպես հայտնում է «New York Post»-ը, օդանավը հարվածել է ծառին ու էլեկտրահաղորդման գծերին, այնուհետև մխրճվել է բնակելի տան մեջ։
Պայթյունին հաջորդել է հրդեհը։ Շինությունը փլուզվել է, ինքնաթիռի բեկորները ցրվել են տարածքով մեկ։ Պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ օդանավում է 9 մարդ է եղել, որևէ մեկը ողջ չի մնացել։